Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում          Նոր տոնական օր կավելանա օրացույցում       ՄԻՊ-ը պահանջում է բացառել խտրական և պիտակավորող խոսույթը նախընտրական քարոզարշավում    

22 օգոս 2018 12:34

Խոշոր տրամաչափի զենքերով ՀՀ ԶՈւ-ն կրկին հաջողությամբ լռեցրել է թշնամուն

Խոշոր տրամաչափի զենքերով ՀՀ ԶՈւ-ն կրկին հաջողությամբ լռեցրել է թշնամունԲանակը կրկին հաջողությամբ լռեցրել է թշնամուն:
Ադրբեջանական բանակի սադրանքները հիմնականում առավել ակտիվանում են, երբ Հայաստանի որևէ ներկայացուցիչ գտնվում է այլ երկրում հանդիպումների։ Քանի որ այս պահին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հրավերով գտնվում է Ռուսաստանում, ապա ադրբեջանական կողմը չէր կարող ևս մեկ անգամ չփորձեր սադրել առաջնագծում։

Հայկական բանակի զինծառայողները ամբողջ սահմանի երկայնքով հաշված րոպեների ընթացքում լռեցրել են ադրբեջանական բանակի գործողությունները։ ՀՀ ԶՈւ-ն կրկին օգտագործել է նաև խոշոր տրամաչափի զենքեր։ Ընդհանրապես վերջին օրերի ընթացքում հայակական բանակը առավել կոշտ է պատասխանում թշնամու ցանկացած քայլին և դրա արդյունքում առաջնագծի լարվածությունը տևում է ընդամենը հաշված րոպեներ, քանի որ նման դիմադրության բախվելուց հետո թշնամին լռում է շատ արագ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր