Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

22 օգոս 2018 12:50

Թուրքիան մտահոգված է` Մերկելը Հայաստան այցի ընթացքում կհնչեցնի՞ «ցեղասպանություն» բառը

Թուրքիան մտահոգված է` Մերկելը Հայաստան այցի ընթացքում կհնչեցնի՞ «ցեղասպանություն» բառըԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռօրյա աշխատանքային այցով կայցելի Հայաստան:
Ըստ թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` Թուրքիային անհանգստացնում է այն փաստը, որ Գերմանիայի կանցլերն այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ և հնարավոր է արդյո՞ք հնչեցնի «ցեղասպանություն» բառը:  Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Անգելա Մերկելն օգոստոսի 24-ին, Երևանում հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկելու են քաղաքական փոփոխություններից հետո երկկողմ հարաբերությունները: Կանցլերը ծաղկեպսակ է դնելու Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
Նշենք, որ Գերմանիայի Բունդեսթագը (Դաշնային ժողովը) 2016թ. հունիսի 2-ին ընդունել էր Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձևը: Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր սրման վերաբերյալ թուրքական պնդումներից հետո Մերկելի կառավարությունը հայտարարել էր, որ պետք է հարգել Բունդեսթագի որոշումը` ընդգծելով, որ Գերմանիայի կառավարությունն այդ բանաձևի վերաբերյալ որևէ հայտարարություն չի անելու: 
Հիշեցնենք, որ Մերկելի այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը: Հայտնի է նաև, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաև Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ՀՀԿ ամենակարևոր միջազգային գործընկերներից մեկն է: Անգելա Մերկելի նախատեսվող այցը հետաքրքիր է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելյան երկօրյա աշխատանքային այցի և ձեռք բերված արդյունքների, դրանից հետո առաջացած խմորումների համատեքստում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր