16:57 - Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար         16:33 - Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են      16:07 - 17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել    

23 օգոս 2018 10:36

Նախատեսվում է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ դնել երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 150.000 դրամ դարձնելը

 Նախատեսվում է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ դնել երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 150.000 դրամ դարձնելըՄեր նախարարության ոլորտներն ընդգրկում են պետության բնակչության կեսը՝ 1.մլն 100 հզր մարդ, և գոյություն չունի մեկ բանաձև բոլորի խնդիրների լուծման համար, քանի որ յուրաքանչյուրն ունի առանձին պահանջմունք:

Այսօր պաշտոնավորման 100 օրն ամփոփող ասուլիսին նման հայտարարություն արեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ նկատելով, որ յուրաքանչյուրի խնդիրներին պետք է ինդիվիդուալ մոտենալ, ինչը, ըստ էության, կբերի որակյալ լուծումների:

«Մեր երկրի քաղաքացին պետք է զգա, որ ինքը պաշտպանված է պետության կողմից, և պետությունը կատարում է իր դերը: Մեր հիմնական նպատակը մարդն ու իր բարեկեցությունն է»,- ասաց Թանդիլյանը:

Նախարարը, խոսելով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50.000 դրամի փոխարեն 150.000 դրամ սահմանելու վերաբերյալ առաջարկի մասին, ասաց, որ այն ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: Մանե Թանդիլյանը համակարծիք է, որ նախագիծը նախապես ասված ժամանակացույցի հետ համընկավ, սակայն վստահեցրեց, որ խնդիրը զուտ ընթացակարգերի մեջ է:

«Գոնե այս փուլում ֆինանսական միջոցների խնդիր չկա, մեծ գումարների մասին չէ խոսքը, և ունենք նախարարության տարբեր միջոցներ, գումարներ, որ հարցը կլուծվի: Ինձ համար էլ էին հայտնություն այդքան ընթացակարգերը, նախատեսում ենք հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտցնել, ավելին՝ կքննարկենք նաև հետադարձ ուժ ունենալու հարցը»,- նշեց Թանդիլյանը:

Վերջինս այս նախագիծը կարևոր է համարում, քանի որ գտնում է, որ ՀՀ-ն այսօր լուրջ ժողովրդագրական խնդիր ունի: Նա համոզված է, որ ուշադրություն պետք է դարձնել ոչ միայն 3-4 երեխա ունենալու վրա, այլև պետք է կարևորվի 2-րդ երեխան:

«Միջինում 1.7 երեխա է ծնվում ՀՀ-ում, եթե 2-րդ երեխան չծնվի, ապա լուրջ հետընթաց ենք ունենալու: Ինչ վերաբերում է հարցին, թե ժողովրդագրական ինչ նպատակ ենք հետապնդում 2-րդ երեխայի համար 150 հազար դրամ նախատեսելով, ասեմ, որ շատերը կարող են մտածել, թե սա չի խթանում ծնելիությունը, սակայն սա հաղորդագրություն է, որով մենք ասում ենք, որ 2-րդ երեխան մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի: Երբ մեր հայացքը միայն դեպի 3-4-րդ երեխան է լինում, ապա նվազեցվում է 1-ին և 2-րդ երեխայի նշանակությունը»,- ընդգծեց նախարարը:

Ինչ վերաբերում է նպաստներին, նախարարն ասաց, թե այս ոլորտը խնդրահարույց է: Սակայն նա հստակ հերքեց այլ լուրը, թե այն նպաստառուները, որոնք վարկ ունեն այլևս նպաստ չեն ստանալու: Նրա խոսքով՝ կան քաղաքացիներ, որոնք իրապես նպաստառու են, սակայն նպաստ չեն ստանում, փոխարենը կան մարդիկ, որոնք նպաստառու կարող են չլինել, բայց տարիներ շարունակ նպաստ են ստացել:

«Պետք են ճշտումներ, թե մեր նպաստառու քաղաքացիները, որոնք մոտ 400 հազարն են, որքանով են նպաստի հասցեատեր: Մեր նպաստառուների կեսից ավելին ուղղակիորեն համակարգի մեջ են և այդտեղից դուրս չեն գալիս: 5 տարուց ավելի կա 200 հազար քաղաքացի, որ ստանում է նպաստ, բայց չէ՞ որ նպաստը պետք է ուղղված լինի նրան, որ անձը կարողանա լուծել իր խնդիրները և դուրս գա այդ վիճակից: Մենք, նպաստ տալով, մարդկանց խնդիրները չենք կարգավորել, քաղաքացու զարգացման հնարավորություն չենք տվել»,- շարունակեց նա:

Մանե Թանդիլյանը նաև հավելեց, որ նախատեսվում է՝ նպաստառու անձինք եկամուտ ստանալու դեպքում անմիջապես չեն զրկվի նպաստից, մինչև չհստակեցվի եկամտի ստաբիլությունը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր