Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

24 օգոս 2018 15:12

Ահազանգ հայ գործարարից. հանրությունը կերակրի աղի անվան տակ տեխնիկական աղ է սպառում

Ահազանգ հայ գործարարից. հանրությունը կերակրի աղի անվան տակ տեխնիկական աղ է սպառումՀՀ-ում աղ արտադրող միակ ձեռնարկությունը՝ «Ավանի աղի կոմբինատը», որը սպառողին ապահովում է աղերի ողջ տեսականիով՝ կերակրի աղից մինչեւ տեխնիկական աղ, խնդրի առաջ է կանգնել, որի մասին օգոստոսի 24-ին լրագրողներին ահազանգեց կոմբինատի տնօրեն Արեգ Ղուկասյանը: Նրա բնորոշմամբ՝ կոմբինատի արտադրանքի ծավալների ակնում է նկատվել, պատճառն էլ պարզել են: «Մեր ուսումնասիրությունները սարսափեցրել են: Հունվարի մեկից մինչեւ օգոստոսի կեսը Հայաստան է ներմուծվել մոտ 2000 տոննա իրանական արտադրության տեխնիկական եւ արդյունաբերական աղ: Մեր տվյալներով՝ այն գրեթե ամբողջովին օգտագործվում է սնունդ արտադրող ձեռնարկությունների կողմից՝ հաց, մսամթերք, ձկնեղեն, պահածոներ արտադրելու գործընթացում: Քանի որ աղը տեխնիկական է, սահմանին դրա քիմիական բաղադրությունը չի ստուգվում: Այն մաքսազերծվում է ծիծաղելի գներով: Քանի որ այն 15 տոկոսով ավելի էժան է, առաջարկվում է սնունդ արտադրող ընկերություններին: Պարկերը գրառում չունեն, մարդիկ էլ ծագման մասին չեն մտածում ու օգտագործում են սնունդ արտադրելու մեջ»,-տեղեկացրեց Արեգ Ղուկասյանը: Նա շեշտեց, որ տեխնիկական աղը սննդի համար նախատեսված չէ. այն օգտագործվում է ձյուն-սառույց հալեցնելու, գործարաններում՝ ջրի փափկեցման, գյուղատնտեսությունում՝ կենդանիների կերակրման համար, մինչդեռ հանրությունը համատարած օգտագործում է տեխնիկական աղ՝ կերակրի աղի փոխարեն: Գործարարը հայտնեց, որ մի քանի ՍՊԸ-ներ, նաեւ՝ անհատ-գործարարներ են Իրանից տեխնիկական աղ ներկրում, որը մակնշում չունի. ընդ որում, «Ավանի աղի կոմբինատը» եւս արտադրում է տեխնիկական աղ, բայց, ի տարբերություն իրանականի, վերջինիս փաթեթի վրա առկա է «արգելված է օգտագործել սննդի մեջ» պարտադիր գրությունը: «Ժողովուրդը չի էլ հետաքրքրվում՝ սննդի մեջ օգտագործվող այդ աղը տեխնիկակա՞ն է, թե կերակրի. սպիտակ փոշի է՝ վերցնում-օգտագործում են: Դա էլ ձեռնտու է այն գործարարներին, որոնք Իրանից տեխնիկական աղ են ներկրում:
Մեր ահազանգը մրցակցությունից խուսափելու փորձ չէ, կերակրի աղ եւս ներմուծվում է, մենք կարող են մրցել կերակրի աղի հետ: Բայց կերակրի աղը տեխնիկական աղի հետ չի կարող մրցակցել: Մեր արտադրած կերակրի աղի ամեն կիլոգրամի համար 38 դրամ պետությանը որպես հարկ ենք վճարում(մեկ կգ աղի՝ շուկա բացթողնման գինը՝ 144 դրամ), իսկ տեխնիկականը մաքսազերծվում է 48 դրամով: Պատկան մարմինները թող ստուգեն՝ տեխնիկական աղ ներմուծողները որքա՞ն հարկ են վճարում, կամ՝ որտե՞ղ են Հայաստանում դա իրացնում»,-հարցադրումներ արեց Արեգ Ղուկասյանը: Նա նաեւ նշեց, որ տեխնիկական աղի օգտագործումը վտանգավոր է առողջության համար. «Այն յոդացված չէ, ինչպես պահանջում է  կառավարության հրամանը, եւ պարունակում է չլուծվող մասնիկներ: Իսկ մեր արտադրած կերակրի աղը էկոլոգիապես մաքուր է՝ առանց քիմիական հավելումների, մինչդեռ աշխարհում շատ արտադրողներ հակապնդեցուցիչ նյութեր են օգտագործում: Սա առողջության հարց է, որը տարիներ հետո հետեւանքները ցույց կտա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր