Բшխվել են «Chevrolet»-ը և «BMW»-ն, որոնցից մեկն այնուհետև բшխվել է կայանված «Mercedes»-ին, կա 3 վիրшվոր          Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի ՀՀ՝ Ադրբեջանի տարածքով, սա պատմական է       Դեկտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 օգոս 2018 12:23

Ինչ են խորհրդանշում Անգելա Մերկելի պիջակի գույները

Ինչ են խորհրդանշում Անգելա Մերկելի պիջակի գույներըԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնի է հագնվելու համեստ ոճով, որը չպետք է ցույց տա նրա սեռը, տարիքն ու սոցիալական վիճակը: Հիմնականում փոխվում է նրա պիջակի գույնը, իսկ յուրաքնաչյուր գույն տրամադրություն է ստեղծում:
Անգելա Մերկելը Վրաստան էր ժամանել փղոսկրի գույնի պիջակով, որը, ըստ երեւույթին, խորհրդանշում է Գերմանիայի ու Վրաստանի հարաբերույթուններում մաքրությունն ու որոշակիությունը: Հաջորդ օրը նա վարդագույն պիջակով էր, հավանաբար, ի համերաշխություն «վարդերի հեղափոխությանը» Վրաստանում:
Մերկելը Հայաստանում կանաչ պիջակով էր: Կանաչը խորհրդանշում է գարունը, նոր ճանապարհը արմատից մինչև երկինք: Գերմանիայի կանցլերը Բաքու է մեկնել ծովի ալիքի կապույտ գույնի պիջակով: Բաքվում Մերկելի բանակցությունների գլխավոր թեման կասպիական գազն է լինելու:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր