ԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական 7 ուժերի դիմումները    

28 օգոս 2018 11:44

Դեղամիջոցները, որոնք ստացել է Սոֆիա Ռոտարուն նախքան հոսպիտալացումը, սխալ են ընտրված եղել

Դեղամիջոցները, որոնք ստացել է Սոֆիա Ռոտարուն նախքան հոսպիտալացումը, սխալ են ընտրված եղելՌուսաստանի Ուֆա քաղաքի հիվանդանոցի աղբյուրը պատմել է, որ դեղամիջոցները, որոնք ստացել է Սոֆիա Ռոտարուն նախքան հոսպիտալացումը, սխալ են ընտրված եղել:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, աղբյուրի խոսքով՝ հոսպիտալացման հաջորդ առավոտյան երգչուհուն մագնիսառեզոնանսային շերտագրություն են կատարել և «նախկինում տեղի ունեցած գլխուղեղի կաթվածների բազմաթիվ օջախներ» են հայտնաբերել:
«Ինչպես պարզվել է Ռոտարուի հետ զրույցից հետո, նա որոշ սխալ դեղամիջոցներ է ընդունել: Իսկ դեղամիջոցներ, որոնք պայքարում են թրոմբների դեմ, ընդհանրապես չի խմել: Բուժումը սխալ է ընտրված եղել», - հայտնում է աղբյուրը: Նշվում է նաև, որ երգչուհու վիճակը կայունացել է, սակայն նա կարող է մոտ 5 օր մնալ հիվանդանոցում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր