Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

29 օգոս 2018 11:43

Ամերիկյան կառավարությունը որոշել է արտաքսել Պզոյին. welcome to Yerevan

Ամերիկյան կառավարությունը որոշել է արտաքսել Պզոյին. welcome to Yerevan ԱՄՆ կառավարությունը որոշել է նահանգներից արտաքսել քրեական աշխարհում հեղինակության համարում ունեցող, «օրենքով գող» Արմեն Ղազարյանին՝ Պզոյին: Վերջինս տասնամյակներ առաջ ԱՄՆ է մուտք գործել Բաքվից՝ որպես փախստական: Այժմ նրան դեպորտ կանեն Երևան: Հիշեցնենք, որ դեռևս 2013 թ. Արմեն Ղազարյանը Մանհեթենի դաշնային դատարանում 37 ամսվա ազատազրկման դատապարտվեց: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց «Միրզոյան- Թերջանյան կազմակերպության» հանցավոր համագործակցության մեջ ներգրավված լինելու մեջ: «Արմեն Ղազարյանը հանցավոր խմբավորման պարագլուխներից է եղել, սակայն նա դեռ երկար ժամանակ բանտարկված կմնա:
Միջազգային մաֆիայի անդամները, ովքեր կարծում են, թե կարող են իրենց հանցավոր գործունեությունը ծավալել Միացյալ Նահանգներում, վտանգելով մեր կառավարության ծրագրերը եւ մեր քաղաքացիներին, ստիպված կլինեն կանգնել ԱՄՆ արդարադատության առջև եւ պատասխան տալ իրենց ոճրագործությունների համար»,- ժամանակին հայտարարել էլ գործը հետաքննող Մանհեթենի դաշնային դատարանի դատախազ Փրիթ Բարարան: Դատարանում ապացուցված էր համարվել այն, որ Ղազարյանն, օգտագործելով օրենքով գողի իր կարգավիճակը, ղեկավարել էր հայ - ամերիկյան կազմակերպված խումբ, որն իրականացրել էր բազմաթիվ հանցագործությունների` ներառյալ Առողջության ապահովագրության հետ կապված 100 մլն դոլարի դրամական կեղծարարություններ: Հանցավոր խմբի անդամներն օգտագործել էին Միացյալ Նահանգների 25 նահանգներում ընդհանրապես գոյություն չունեցող 118 կլինիկաների, ինչպես նաեւ հազարավոր հիվանդների անուններ:  Բացի այս, որպես հանցախմբի պարագլուխ` Ղազարյանը շորթումներ էր կատարել իր և կազմակերպության անունից: Ղազարյանը մեղավոր էր ճանաչվել 2011 թ. հունիսին իրականացրած ավազակային հարձակման մեջ: Գործը վարող ԱՄՆ շրջանային դատավոր Փոլ Գարդեֆը 37 ամսվա ազատազրկումից բացի Ղազարյանին դատապարտել էր նաև երեք տարվա պայմանական ազատության և 60 հազար դոլար տուգանք նշանակել գույքի առգրավմամբ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր