Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

29 օգոս 2018 19:19

Ինչպես անկաշկանդ զգալ անկողնում

Գիտնականններն արդեն վաղուց ապացուցել են, որ սիրով զբաղվելը շատ օգտակար է կանանց առողջության համար, սակայն շատ կանայք, իրենց անվստահության պատճառով, չգիտեն, թե ինչից սկսեն, որպեսզի ուրախացնեն իրենց և իրենց տղամարդուն:
Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կհուշեն, թե ինչպես ազատվել բարդույթներից և անկողնում սիրելիի հետ անակշկանդ լինել:
Եղեք խիզախ
Ընկերացեք ձեր մարմնի հետ:
Կանայք շատ խիստ են գնահատում իրենց մարմինը, և դա նրանց սեքսուալ խնդիրների գլխավոր պատճառներից է: Որտեղի՞ց պիտի սեքսուալ տրամատրություն առաջանա, եթե դուք չեք կարողանում հաշտվել ձեր թերությունների հետ և ամբողջ ժամանակ մտածում այն մասին, որ ձեր կոնքերը շատ հաստ են կամ կրծքերը` փոքր, և մտահոգված եք, թե ինչպե՞ս տղամարդը կվերաբերի կողքերին առկա ավելորդ ճարպերին: Կանանց համար այնքան կարևոր է իրենց մարմնի կատարելությունը, որ դրա պատճառով նրանց համար շատ դժվար է լինում անկողնում անկաշկանդ զգալը: Եթե դուք ցանկանում եք սկսել վայելք ստանալ ձեր սեքսուալ կյանքից, դադարեք այդպես քննադատաբար մոտենալ ինքներդ ձեզ: Մի հասցրեք ձեր բարդույթները աբսուրդի: Հիշեք, եթե տղամարդը ձեզ հետ է, ապա ձեզ հմայիչ է համարում:
Ճանաչեք, ուսումնասիրեք, հետազոտեք
Ողջ աշխարհի սեռաբանները զարմանքով արձանագրում են, որ շատ կանայք չգիտեն, թե իրենց մոտ «այնտեղ» ինչ կառուցվածք է, ինչը` որտեղ է գտնվում: Որոշ կանայք պարզապես ամաչում են դա պարզել և համարում են, որ իրենց մարմնի այդ հատվածը փակ և արգելված գոտի է: Երբեմն, որպեսզի սեքսում վերացնեք կաշտկանդվածությունը, պետք է հասկանալ, թե ի՞նչ տեսք ունի և ինչպե՞ս է աշխատում ձեր սեփական մարմինը: Գտեք հարմար անկյուն, վերցրեք հայելին և սկսեք հետազոտությունը:
Խոսեք ձեր տղամարդու հետ
Սեքսից ցանկալին ստանալու համար կարիք չկա, որ դուք ասեք վատ և գռեհիկ բառեր: Սակայն, եթե դուք անկեղծ չլինեք ձեր տղամարդու հետ և չպատմեք, թե ձեզ ինչ է դուր գալիս, ապա նա երբեք չի իմանա, թե ինչպես ձեզ հաճույք պատճառի: Եթե ձեզ համար դժվար է անհրաժեշտ խոսակցությունը բացել, սկսեք թուլացնող մերսումից: Ձեր զուգընկերը զգայո՞ւն մարդ է: Այդ դեպքում շոյանքների ընթացքում նա կհասկանա, թե ինչն է ձեզ դուր գալիս: Մերսումը սեքսուալ կաշկանդվածության լավագույն սկիզբն է, քանի որ փոխադարձ ինտիմ հպումները օգնում են սիրով զբաղվելու համար համապատասխան տրամադրության ձևավորմանը:
Մի համեմատվեք ոչ մեկի հետ
Լավ սեքս հասկացությունը հաճախ լրատվամիջոցների կողմից խեղաթյուրվում է: Աշխատեք ձեզ չհամեմատել նրանց հետ, ում տեսնում եք ֆիլմերում, համացանցում կամ ում մասին կարդում եք ամսագրերում: Հիշեք` ֆիլմերում սեքսուալ տեսարանները պարզապես բեմականացում են, որում ներգրավված են մեծ թվով մարդիկ և տեսախցիկներ: Մասնագետների մեծ թիմ՝դիմահարդարներից մինչև լուսավորողներ, անում է ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր համբույր էկրանին հիասքանչ լինի: Իրականում, սիրով զբաղվելը նման կերպ կատարյալ չի լինում: Սեքսը կարող է լինել անմաքուր, աղմկոտ և անգամ` ծիծաղելի:
Եթե, չնայած այս խորուրդներին, դուք, այդուհանդերձ, չեք կարողանում անկողնում անկազշանդ զգալ, փորձեք դիմել որակավորված սեռաբանին կամ խոսեք առողջապահության ոլորտի ցանկացած արհեստավարժ ներկայացուցչի հետ, ում վստահում եք: Հավատացեք, դուք առաջինն ու վերջինը չեք, ով բախվում է նման խնդրի հետ. ձեզ կլսեն և կհուշեն, թե ինչպես վարվեք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր