Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

29 օգոս 2018 19:37

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 դաշինք և 9 կուսակցություն

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 դաշինք և 9 կուսակցությունԵրևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով  անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել 4 դաշինք և 9 կուսակցություն: Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողներին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Արդեն ավարտվել է փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 քաղաքական ուժ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 3-ը բոլոր հայտերը կուսումնասիրի և կհայտարարի այն քաղաքական ուժերի անվանումները, որոնք կմասնակցեն Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»,- նշեց Սմբատյանը:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել «Ռեֆորմիստների» կուսակցությունը, ԲՀԿ-ն, «Հայկազուններ» կուսակցությունը, ՀԺԱՄ-ը, «Երևանցիներ» դաշինքը, «Իմ քայլը» դաշինքը, ՀՅԴ-ն, «Երևանի հանրություն» դաշինքը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ՀՀՇ-ն և «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր