Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

31 օգոս 2018 15:45

Վարչապետի ուսերին ահռելի բեռ կա, իսկ միջին օղակում չկա հետադարձ դեմոկրատական կապը

Հայացք մամուլի ակումբում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը խոսեց ներկայիս պետական կառավարման համակարգի գործառույթներից՝ տնտեսության զարգացման և ներդրումների խթանման համատեքստում:
 
Գագիկ Մակարյանը նշեց, որ արդեն օգոստոս ամսվա սկզբից աշխատանքային խումբ է ստեղծվել, որը սկսել է նախագծել Հայաստանի զարգացման ծրագիր, որի մի կարևոր կոմպոնենտը լինելու է տնտեսական մասը. «Կառավարությունը, ունենալով ուժեղ փաստաթուղթ, կլրացնի բացը: Ինչ վերաբերում է բիզնեսին, այն իր աշխատանքները շարունակում է իներցիայով: Բիզնեսն առայժմ պետական աջակցության, բարեփոխումների առումով էական տարբերութուն չի նկատում: Հիմնական նկատելին այն է, որ վարչարարությունն ավելի լավացված է, մեղմացված է, սակայն բիզնեսը դեռևս զգուշավոր է»,-նկատեց Գագիկ Մակարյանը:
 
Գագիկ Մակարյանի խոսքով, կան ոլորտներ, որոնք էական կապիտալ են պահանջում: Ըստ նրա՝ առկա տնտեսական աճը կարելի է երկու գործոնով պայմանավորել: Առաջինը եղած ոգևորությունն է, որ առկա է մարդկանց շրջանում. «Բիզնեսի մեջ ապագայի հանդեպ վստահություն կա, կա նաև սպասողական վիճակ: Կարծում եմ, որ սպասողական այդ վիճակը կտևի մինչև հաջորդ տարվա ընտրություններ: Երկրորդը՝ մտածելակերպի և գործելակերպի առումով կա որոշակի ազատություն: Սակայն պետական համակարգում նաև խնդիրներ կան: Դրանք պայմանավորված են հանգամանքով, որ կառավարության տարբեր ենթակառուցվածքների ղեկավարները բավարար փորձառություն չունեն կամ իրենց մոտիվացիան հստակ չեն արտահայտում»:
 
Անդրադառնալով ներդրումների խնդրին՝ Գագիկ Մակարյանը նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո հնչած հայտարարությունները կյանքի կոչելու համար ժամանակ է անհրաժեշտ. «Այն է՝ ներդողները պետք է հավատան, որ շուկայում հավասար իրավունքներ են ստեղծված: Ժամանակ է պետք, որ այս փիլիսոփայությունը «նստի» ներդրողների մեջ: Ներդրողները ձեռնարկատերեր են, ոչ թե բարեգործներ: Նրանք բիզնես շահեր են հետապնդում, իսկ բիզնեսը միշտ զգուշավոր է և կշռադատող: Պետք  է նշել, որ լուրջ ներդրումներ դեռևս չեն եղել: Օտարերկրյա ներդրողները միշտ նայում են, թե ինչ կարծիք են արտահայտում տեղական ներդրողները: Այլ հարց է մենեջմենթի բարելավման հարցը: Միջին օղակներում այսօր գործընթացներն արգելափակվում են, ինչը հարիր չէ նոր պայմաններին: Վարչապետի ուսերին ահռելի բեռ կա, սակայն միջին օղակում չկա հետադարձ դեմոկրատական կապը, միջին օղակում մտածում են, որ իրենք հարկատուներից բարձր են»,-նշեց Գագիկ Մակարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր