Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

01 սեպ 2018 12:41

2 անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողությունների մեջ մեղադրվողը 2 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել

2 անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողությունների մեջ մեղադրվողը 2 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվելՆախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 18-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջեւան» մասնաճյուղի արհեստանոցում այդ հիմնարկության վարպետը անառակաբարո գործողություններ է կատարել մանկական գյուղի՝ 2003թ. ծնված սանի նկատմամբ: Ըստ նախաքննական մարմնից ստացված տեղեկությունների` մանկական գյուղի մասնաճյուղի սարքավորումների եւ կառույցների սպասարկումն իրականացնող վարպետը, ով միաժամանակ զբաղվել է նաեւ երեխաների դաստիարակությամբ, սովորեցնելով գործնական հմտություններ, իր արհեստանոցում, հերթական պարապմունքի ժամանակ անառակաբարո գործողություններ է կատարել երկու անչափահասների նկատմամբ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Անառակաբարո գործողությունները, որոնք կատարվել են տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն»): Այդ քրեական գործով ձերբակալվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջեւան» մասնաճյուղի վարպետը: Նախաքննական մարմինը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է դիմել «ՍՕՍ մանկական գյուղերի» վարպետին կալանավորելու միջնորդությամբ: Դատարանը վճռել է «ՍՕՍ մանկական գյուղերի» «Իջեւան» մասնաճյուղի վարպետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել 2 միլիոն դրամ գրավը: Սույն քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր