Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 2-ի համար          9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել       ՌԴ գրոհած 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, բնակելի շենք է վնասվել    

23 հուլ 2016 22:20

Վիտալի Բալասանյանը խեղաթյուրել է իրականությունը. Ալեք Ենիգոմշյան. Տեսանյութ

Խորենացու փողոցում ելույթ ունեցավ 1990-95թթ. Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, ով երկար տարիներ լռություն էր պահպանում։ Նա հայտարարեց, որ որևէ մեկը չվախեցնի, թե եթե իրենք չլինեն՝ գալու է պատերազմի կուսակցությունը։ Նա ընթերցեց հայտարարություն, որով կոչ է արվում ազատ արձակել քաղաքական հայացքների համար բոլոր դատապարտվածներին և միանում են «Սասնա ծռերի» պահանջներին։

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ ասաց, որ ներկա ռեժիմը էլ չգիտի ինչ քայլերի դիմի, որ սասանի շարժումը և դիմում է ստի քաղաքականությանը: Դրանցից մեկը նա համարում է հայտարարությունը, թե «Սասնա ծռերը» պատրաստվում է  զենքերը վայր դնել։ Նա հերքեց  ԼՂՀ ԱԺ պատգամավոր  Վալերի Բալասանյանի հայտարարությունը, թե Ժիրայր Սեֆիլյանը Սարգսյանի հրաժարականն այլևս չի պահանջում. «Ես էլ  եմ այնտեղ եղել և այդ արտահայտությունը կոնտեքստից դուրս է»,- նշեց նա։

Ըստ նրա՝ Ժիրայր Սեֆիլյանը չի ասել, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։ Նա իրավապահներին առաջարկեց՝ հնարավորություն ընձեռնել, որպեսզի հեռախոսով այդ մասին Սեֆիլյանը հայտարարություն անի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր