Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը          «Ուժեղ Հայաստան»-ի գաղտնալսված աջակիցները գործող գյուղապետեր են, բերման են ենթարկվել, բացառիկ. «Ժողովուրդ»       Արմավիրի մարզում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին, կան վիրավորներ    

13 մայիս 2026 10:12

Արմավիրի մարզում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին, կան վիրավորներ

Արմավիրի մարզում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին, կան վիրավորներՄայիսի 13-ին, ժամը 02։41-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի սուպերմարկետներից մեկի ետնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սարդարապատ գյուղի սուպերմարկետներից մեկի մոտակայքում «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին: Երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր