Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

03 սեպ 2018 14:03

Վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել. նախարար

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, հայտարարեց, որ  2018-ի առաջին վեց ամսվա կտրվածքով վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել, այն կազմում է 8.3 տոկոս:

«Այս աճին ամենաշատը նպաստող հիմնական բլոկը առևտրի և ծառայությունների ոլորտն է՝ 5.3 տոկոս»,-նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ շինարարությունն աճել է 8.9 տոկոս, բայց տնտեսական աճի վրա ազդել է 0.5 տոկոս, արդյունաբերությունը նպաստել է 1.4 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը՝ 0.5 տոկոսային կետով։

Հունվար-հունիս ամիսներին, ըստ Արծվիկ Մինասյանի, տնտե
սական ակտիվության ցուցանիշը 9.3 տոկոս է եղել։

Անդրադառնալով արտահանման ցուցանիշներին՝ նախարարն ասաց, որ արդյունաբերական արտադրանքի շուրջ 50 տոկոսն արտահանվում է:
Արտահանման ցուցանիշը, ըստ Մինասյանի, շատ ավելի մեծ կլիներ, եթե հանքարդյունաբերության մասով անկում չլիներ։
«Անկումը կազմում է 11.8 տոկոս՝ շուրջ 20 միլիարդ դրամ»,-հայտարարեց նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր