18:05 - Ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել սառած ուսի համախտանիշը         17:15 - Գիշերը կարևոր հայտարարություն է լինելու.Եթե կարիք լինի Հայաստանում հատուկ քայլեր ձեռնարկելու, դրա մասին կասվի      16:27 - Հայտնի է, թե ինչից է մահացել զինծառայողը    

03 սեպ 2018 20:05

«Հայկ Մարությանին հրավիրում եմ հրապարակային դեբատի, թող գա պարզենք՝ ովքե՞ր են սեւերը, ի՞նչ է նշանակում մեր դեմ խաղ չկա». Պետրոս Ղազարյան

«Ես կարող եմ առաջարկել մենք քաղաքապետարանում մի հատ վարչություն կբացենք, սեւերին գտնելու եւ վերացնելու, թող Հայկ Մարությանը լինի այդ վարչության պետը: Մենք քաղաքը կշենացնենք, թող ինքը այդ սեւերին՝ հակահեղափոխականներին բռնի: Ես շատ եմ զարմացել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի ավագանու ԲՀԿ թեկնածու, «Ուրվագծի» հաղորդավար Պետրոս Ղազարյանն այսպես արձագանքեց Երեւանի քաղաքապետի ՔՊ կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի երեկվա հայտարարությունը, որը բուռն քննարկումների տեղիք է տվել: Հիշեցնենք, որ Մարությանը մասնավորապես ասել էր՝ «մեր թիմի դեմը խաղ չկա…այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր» արտահայտությունը: Նա նշեց, որ որոշել էր չանդրադառնալ այդ մասին, քանի որ երեկվանից կարծես ամեն ինչ ասվեց, բայց Հայկ Մարությանի բացատրությունը կարդալով՝ մտափոխվել է. «Այնտեղ զղջման, սխալն ընդունելու, որեւէ սրտացավություն չտեսա, ընդամենը քաղաքական կոնյուկտուրա էր: Մտածում էի մարդ է, սխալվել է, բայց երբ տեսա իր բացատրությունը, դա ինձ ավելի մտահոգեց, քան երեկվա խոսքը»: Պետրոս Ղա«Բայց կներեք, եթե քաղաքական գործիչ չի, չի հասկանում, իսկ Երեւանի քաղաքապետը շատ լուրջ քաղաքական պաշտոն է, ինքը ո՞նց է աշխատելու, ո՞նց կարելի է մարդուն, որը քաղաքականությունից չի հասկանում, դնել  այդպիսի լրջագույն պաշտոնի հավակնության: Այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը պետք է Հայկ Մարությանի քարոզարշավին մասնակցի, ես լրիվ հասկանում եմ Փաշինյանին, որովհետեւ եթե ինքը չմասնակցի, Մարությանը կարող է եւ  ձախողի քարոզարշավը: Բայց եթե ինքը հաղթելու է միայն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, Նիկոլ Փաշինյանը վաղը քաղաքը չի կառավարելու, քաղաքը կառավարելու է Հայկ Մարությանը, եթե հաղթի: Չի կարելի քաղաքը վստահել մարդու, որն այսպիսի մոտեցումներ ունի, սեւ ու սպիտակի է բաժանում իր քաղաքացիներին: Եթե Հայկ Մարությանն ընտրվելու է Նիկոլ Փաշինյանի շողքում, ինքը չի կարողանալու հասարակությանը ծառայել, Փաշինյանի ստվերում ինքը չի կայանալու»: զարյանի խոսքով՝ «Մենք «մեր դեմ խաղ չկա»-ն տեսել ենք, եւ դա շատ կոպիտ ու վատ ձեւակերպում էր: Հեղափոխությունից հետո սրանք լինելու են առաջին ընտրությունները եւ հակահեղափոխականությանն ամենալավ հարված տալը ցույց տալն է, որ այս ընտրությունները կարող են անցնել մաքուր, ազատ, արդար եւ թափանցիկ: Սա պատմական շանս է մեզ համար: Եթե դա լինի, ամենամեծ հարվածը կլինի նախկին իշխանություններին եւ հակահեղափոխությանը, իսկ դա սկսում է մթնոլորտից: Պետք է նախ նորմալ մթնոլորտ ձեւավորեն, որ քաղաքական ուժերը մրցակցեն իրար հետ, բանավիճեն, որպեսզի ընտրողը կարողանա ճիշտ ընտրություն անել: Ցավոք, Հայկ Մարությանի այս մոտեցումը լրիվ հակառակ կողմ տարավ ընտրական պրոցեսը: Այսինքն, եթե սեւ ու սպիտակ են ուժերը, ուրեմն գոյության պայքար պիտի մղեն: Իսկ գոյության պայքարը նշանակում է, որ նրանք ամեն մեթոդով պետք է դիմացինին փորձեն քաղաքական  ասպարեզից ոչնչացնել: Սեւ ու սպիտակը դա է: Սա մի փիլիսոփայություն է, որը մեզ վերադարձնում է նախկին ընտրությունների մոտեցմանը: Դա անթույլատրելի է, չի՛ կարելի այդպիսի բան անել, հասկանո՞ւմ եք, սա լրիվ հակառակ է այն արժեքներն, որ հայտարարել են հեղափոխականները»: Պետրոս Ղազարյանն ասաց՝ ովքե՞ր են մասնակցում այս ընտրությանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Րաֆֆի Հովհաննիսյանը, ո՞ւմ նկատի ունի Մարությանը՝ սեւ ասելով. «ԲՀԿ-ն առաջին օրից պաշտպանել է հեղափոխությունը, ԱԺ-ում չի գնացել ճնշումների տակ քայլերի, երբ Նիկոլ Փաշինյանին ցանկանում էին ձերբակալման թույլտվություն տալ, դեմ է կանգնել: ՀՅԴ-ն է՞ հակահեղափոխական, որ այսօր կառավարության մաս է, Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է, Թարխանյա՞նն է հակահեղափոխական ու սեւ: 13 ուժ կան, այսինքն, այդ 13-ից 12-ը հայրենասեր չի՞, դավաճա՞ն է, կան լիքը երեւանցիներ, որոնք դեռեւս չեն կողմնորոշվել, այսինքն, նրանք նույնպես դավաճան են: Դու վաղը երեւանցիներին ես բաժանելու սեւ եւ սպիտակի՝ ով է քեզ ձայն տվել, ով ձայն չի տվել, վաղը կարող է մետրոյի գնացքի երկու տոմս լինի՝ սեւերի համար ու սպիտակների: Ավագանու ընտրությունները հակահեղափոխական բաղադրիչ չեն պարունակում, ճիշտ է, դրանք քաղաքական ընտրություններ են, բայց  այստեղ դու չես կարող հեղափոխություն-հակահեղափոխություն խաղաս: Ամեն ինչին այդ պրիզմայով նայելը նշանակում է չանդրադառնալ Երեւանի խնդիրներին, երեւանցուն էլ չհարգել»: Պետրոս Ղազարյանի համոզմամբ՝ Հայկ Մարությանն իրականում այնպես չի մտածում, ինչպես արտահայտվել է, պարզապես քաղաքական գործիչ չի եւ քաղաքական ձեւակերպումներ չի կարողանում տալ. «Բայց կներեք, եթե քաղաքական գործիչ չի, չի հասկանում, իսկ Երեւանի քաղաքապետը շատ լուրջ քաղաքական պաշտոն է, ինքը ո՞նց է աշխատելու, ո՞նց կարելի է մարդուն, որը քաղաքականությունից չի հասկանում, դնել  այդպիսի լրջագույն պաշտոնի հավակնության: Այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը պետք է Հայկ Մարությանի քարոզարշավին մասնակցի, ես լրիվ հասկանում եմ Փաշինյանին, որովհետեւ եթե ինքը չմասնակցի, Մարությանը կարող է եւ  ձախողի քարոզարշավը: Բայց եթե ինքը հաղթելու է միայն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, Նիկոլ Փաշինյանը վաղը քաղաքը չի կառավարելու, քաղաքը կառավարելու է Հայկ Մարությանը, եթե հաղթի: Չի կարելի քաղաքը վստահել մարդու, որն այսպիսի մոտեցումներ ունի, սեւ ու սպիտակի է բաժանում իր քաղաքացիներին: Եթե Հայկ Մարությանն ընտրվելու է Նիկոլ Փաշինյանի շողքում, ինքը չի կարողանալու հասարակությանը ծառայել, Փաշինյանի ստվերում ինքը չի կայանալու»: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր