Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

04 սեպ 2018 14:16

Դուբայի ներդրումային ընկերություններից մեկը դատի է տվել Հայաստանի իշխանություններին.ինչ են նրանք պահանջում, հասկանալ չենք կարող

Դուբայի ներդրումային ընկերություններից մեկը դատի է տվել Հայաստանի իշխանություններին.ինչ են նրանք պահանջում, հասկանալ չենք կարողԻրան-Հայաստան երկաթգծի նախագծում ներդրում կատարած ընկերությունը անգործության էր մատնված, իսկ այժմ ինքն է դատի տվել Հայաստանի իշխանություններին։ Այս մասին լրագրողներին է հայտնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։ Միջազգային արբիտրաժային դատարաններից մեկին ներկայացված հայցադիմումի պատճենն արդեն փոխանցվել է ՀՀ կառավարությանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 
Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը (մասնավոր ընկերություն) 2013 թվականին Հայաստանի կառավարության հետ հուշագիր էր ստորագրել, սակայն դրանից հետո ներդրումների ներգրավման ուղղությամբ որևէ քայլ չէր արել։ Այժմ այդ ընկերությունն ուզում է խզել պայմանագիրը, բայց միևնույն ժամանակ վնասի փոխհատուցում է պահանջում։
«Թե կոնկրետ ինչ վնասի մասին է խոսքը, չենք հասկանում։ Քանի որ հուշագիրը ֆինանսական պարտավորություն չէր նախատեսում։ Իսկ եթե մինչև վերջ օբյեկտիվ լինենք, անձամբ նրանք ոչ մի աշխատանք չեն կատարել։ Այնպես որ ինչ են նրանք պահանջում, հասկանալ չենք կարող», - ասել է նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր