Տեսանյութ.Ձյուն, բուք, մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-11 աստիճանով, այնուհետև կնվազի 14-18 աստիճանով          Որոշում է կայացվել 2 հոդվածի մասով Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել       Ատոմակայանում նոր էներգաբլոկ կառուցելու ծրագրերի վերաբերյալ գնդակը Երևանի դաշտում է    

04 սեպ 2018 14:35

Վլադիմիր Գասպարյանի հանդեպ քրեական գործ է հարուցվել

Վլադիմիր Գասպարյանի հանդեպ քրեական գործ է հարուցվելHetq.am-ը գրում է, որ սեպտեմբերի 3-ին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել:
«Hetq.am» լրատվական կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր