Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»          Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»       ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն    

04 սեպ 2018 17:00

Մատուցողուհին դատի է տվել տնօրենին, ով արգելե է նրան աշխատել առանց կրծկալի

Մատուցողուհին դատի է տվել տնօրենին, ով արգելե է նրան աշխատել առանց կրծկալի25-ամյա աղջիկը հրաժարվել է ենթարկվել նոր կանոններին, ինչի պատճառով երեք շաբաթ անց հեռացվել է աշխատանքից:
Մատուցողուհին դատի է տվել իր տնօրենին, ով պահանջել է, որ աղջիկը կրծկալ հագնի աշխատելիս: 25-ամյա Քրիստինա Շելն ասում է, որ հրաժարվել է կատարել «սեքսիստական» պահանջը, ինչի պատճառով իրեն հեռացրել են:
Քրիստինան պատմել է, որ դադարել է կրծկալ հագնել 3 տարի առաջ՝ առողջական խնդիրներից դրդված և քանի որ այդպես ավելի հարմար է իրեն: Նրա համար այն ոչ մի խնդիր չի ստեղծել:
Սակայն երբ աղջիկն սկսել է աշխատել գոլֆի ակումբում, հաճախորդները բողոքել են նրա տեսքից, և ղեկավարությունը որոշել է նոր դրես-կոդ սահմանել, որը պահանջում էր, որ կանայք վերնաշապիկի տակից շապիկ կամ կրծկալ հագնեն:
Աղջիկը հրաժարվել է ենթարկվել այդ պայմաններին, ինչի արդյունքում նրան ազատել են աշխատանքից: Այժմ նա բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների դատարան:
Քրիստինան նաև նշել է, որ ակումբի աշխատակիցը նրան զգուշացրել է, որ այդ ամենն իբր իր անվտանգության համար է արվում: Իրավաբան Դեյվիդ Բրաունն ասել է, որ կանոնները, որոնք տարբեր են՝ կախված սեռից, կարող են խտրական վերաբերմունք համարվել՝ Բրիտանիայի մարդու իրավունքների կոդեքսի համաձայն:







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր