Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

04 սեպ 2018 19:19

Վազգենը Սերժի ու Վաչոյի մարդն է. Գործունյանը հայտարարություն է արել

Վազգենը Սերժի ու Վաչոյի մարդն է. Գործունյանը հայտարարություն է արելՖրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը կոչ է արել կառավարությանն աշխատանքից հեռացնել իր նախկին ամուսնուն, որն այժմ զբաղեցնում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը: Նա պնդում է, որ իր նախկի ամուսին Վազգենը «Սերժի ու Վաչոյի մարդն է»:
«2003-ին Փարիզի իմ տունը գրավ դրեցի, որ վարկ վերցնեմ, ավելացնեմ իմ ներդրումները «Փարիզյան սուրճ»-ում։ Փարիզի տունը իմ սեփականությունն էր, միայն իմ։ Այն ժամանակ Վազգենի հետ էի ամուսնացած։
Այդ նույն տարին ինձ մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, ու ստիպված Վազգենին տրվող լիազորագիրը ստորագրեցի. հետո նա այդ լիազորություններով ինձ խաբեց։ 2008-ին, երբ արդեն ամուսնալուծվեցինք, Վազգենը ինձ խաբեց Վաչոյի հետ ընկերությունը օգտագործելով: Ասելով, որ ես ընդդիմադիր եմ, ինքը շահեց դատը։ Անշարժ գույքը, որն իմը պետք է լիներ, իրեն պահեց ու «Փարիզյան սուրճ»-ի ամբողջ վարկերն իմ վրա մնացին։
Ինքը նաեւ իմ կյանքի պատմությունը գողացավ` մարդկանց հավատացնելով, որ Մոնթեին ճանաչում է, այն դեպքում, երբ Մոնթեն իմ ընկերն է, եւ մահացել էր, երբ այդ Վազգենն իմ կյանք մտավ։ Հիմա այդ մարդը, որ Սերժի ու Վաչոյի մարդն է, Yans-ի տնօրենն էր, ու այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենն է` նորից շնորհիվ Վաչոյի: Ինչի՞ են սպասում, ինչու՞ չեն հանում այդ պաշտոնից: Ինքը էությամբ գող է ու շահամոլ։
Ավելացնեմ, որ երբ դուրս էկավ Փարիզյանից, Հայաստանում զանգեր էր արել նաեւ հարկային մարմիններին: Իրենք ինձ ասեցին, որ ամեն օր զանգում է իրենց, որ իմ վրա գան: Հետո նամակ էր գրել Ֆրանսիայի դեսպանին, որ Ֆրանսիայում էլ հարկերը իմ վրա գան: Դեսպանն ինձ զանգեց, եւ իր համար շոկ էր, թե ինչպես կարող է նախկին ամուսինը կնոջ վրա նամակ գրել հարկայինում: Եվ այդ մարդը դեռ աշխատում է պետական հաստատությունում:
Ստորագրություններ էր հավաքել, թե ինքն է Փարիզյանը ստեղծողը եւ նեդրողը: Ես հարցրեցի ստորագրողներին, արդյո՞ք վստահ եք, որ ինքն է: Իրենք չհանեցին իրենց ստորագրությունները: Անշուշտ, ես կարող եմ ապացուցել, որ ամբողջ ներդրումը ես եմ արել, որովհետեւ, երբ ինքն ինձ հետ ամուսնացավ, ոչինչ չուներ: Ստորագորղների մեջ էին՝ Մալխաս, Արամո, Հրանտ Թոխատյան»,- ասված է Վալերի-Աշխեն Գործունյանի Facebook-յան գրառման մեջ:
Ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի- Աշխեն Գործունյանը 2011թ.-ի վերջին հայտարարեց, որ հեռանում է Հայաստանից, պատճառն այն էր, որ նրա ընկերությունը դատարանի որոշմամբ անցավ նախկին ամուսնուն՝ Վազգեն Ասատրյանին: Գործունյանը հեռացավ Հայաստանից՝ հայտարարելով, որ չի վերադառնալու, մինչեւ գործող իշխանությունները չփոխվեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր