«Ագրարային համալսարանում կան անասուններ, որոնք պարզ չէ՝ ինչպես են օգտագործվել». Դավիթ Սանասարյան

«Ագրարային համալսարանում գնումների և աշխատավարձերի ոլորտում բազմաթիվ խախտումներ կան: Պարզ չէ՝ ո՞ւմ և ինչի՞ հիման վրա են աշխատավարձ տվել: Համալսարանն ունի տնտեսություններ, որտեղ ևս անմխիթար վիճակ է։ Այնտեղ կան անասուններ, որոնք պարզ չէ՝ ինչպես են օգտագործվել»,- ասաց նա Դավիթ Սանասարյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ անասունների մասին է խոսքը, ինչին ի պատասխան՝ Սանասարյանն ասաց, որ համալսարանը տնօրինում է անասնաֆերմաներ, որոնք փորձաքննությունների համար են, սակայն պարզ չէ՝ ինչպե՞ս են դրանք օգտագործվել. «Չկան գործողությունների ակտերը: Տարիներ շարունակ համալսարանում վատնվել են պետական միջոցները»:
Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին, Դավիթ Սանասարյանն ասաց, որ այնտեղ ուսումնասիրությունները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ աշխատակիցներն արձակուրդում են եղել. «Շուտով ուսումնասիրություններ կլինեն»: