Իսկ եթե դա տեղի ունենա, ապա բռնվեք, քանի որ առաջիկա տարիներին շատ վատ է լինելու          Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում․ խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ       Տեսանյութ.Ուշագրավ իրավիճակ Սյունիքի շուրջ. ինչու են դեսպաններն այցելում այնտեղ    

05 սեպ 2018 16:30

Ովքե՞ր են ԱԺ-ի ամենաբացակայող, «լռող» ու ամենաակտիվ պատգամավորները

«ԱԺ մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել է 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Առանցքում եղել է կառավարման խորհրդարանական համակարգում Ազգային ժողովի նոր լիազորությունների, օրենսդրական և վերահսկողական գործառույթների իրացման արդյունավետությունը:
Տվյալներից պարզ է դարձել, թե ովքեր են ամենաակտիվ ու ամենից շատ բացակայած պատգամավորները: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրել է «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
Ամենաշատ ելույթ ունեցած ու հարց տված պատգամավորը «Ծառուկյան» խմբակցությունից է՝ Միքայել Մելքումյանը: Ամենաշատ բացակայածը ևս «Ծառուկյան» խմբակցությունից է՝ Գագիկ Ծառուկյանը: 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի ընթացքում նա բացակայել է 162 անգամ:
ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ամենից շատ բացակայել է Կարեն Կարապետյանը (80 անգամ), «Ելք»-ից՝ Սասուն Միքայելյանը (63), ՀՅԴ-ից էլ՝ Արմեն Ռուստամյանը (47):
Ի դեպ, Ազգային ժողովում քիչ չեն նաև «լռող» պատգամավորները: 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի ընթացքում 105 պատգամավորից 41-ը քննարկման չի մասնակցել, միայն քվեարկել է: «Լուռ» նստող պատգամավորները ՀՀԿ-ից (27) ու ԲՀԿ-ից (14) են:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր