Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

07 սեպ 2018 17:27

Սերժ Սարգսյանն արձանագրեց. ՀՀԿ-ն սեղմել է իր մահվան կոճակը

Սերժ Սարգսյանն արձանագրեց. ՀՀԿ-ն սեղմել է իր մահվան կոճակըԻրատես թերթը գրում է, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում հանձնել խորհրդարանը, նկատի ունենալով Սահմանադրության փոփոխության նախաձեռնությունը, որով Նիկոլ Փաշինյանը ծրագրում է ստեղծել խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմ: Փաշինյանի խոսքով, որ հնչեց օգոստոսի 17-ի հանրահավաքում, դա կերաշխավորի, որ արտահերթ ընտրության վարչապետի հրաժարականի տարբերակի պարագայում ՀՀԿ-ն չմտածի հեղափոխությանը խաբելու մասին, եւ հարկ չլինի ամեն ինչ սկսել նորից:
Ինչպես է Փաշինյանը ՀՀԿ-ին ստիպելու, որ սեղմի իր «մահվան կոճակը», գրում է թերթը:
Այստեղ սակայն կա թերեւս մի նրբերանգ: ՀՀԿ-ին դա ստիպել պետք չէ: ՀՀԿ-ն արդեն սեղմել է իր մահվան կոճակը, դեռեւս մայիսի 1-ին, խորհրդարանի հայտնի քվեարկությանը: Թեեւ, գուցե հնարավոր է ասել նաեւ, որ ՀՀԿ-ն այդ կոճակը սեղմել է դեռեւս ապրիլի 17-ին, քվեարկելով Սերժ Սարգսյանի վարչապետության համար եւ մայիսի 1-ին եղել է ընդամենը «ստուգողական մահվան կոճակի» սեղմումը, այսպես ասած ստուգողական կրակոցը:
Իսկ ընդհանրապես, ՀՀԿ-ն ինքն իրեն քաղաքական մահվան է դատապարտել Հայաստանը դանդաղ մահվան տանող կառավարման հետեւանքով, որ փաստացի իրականացրել է իր իշխանության երկու տասնամյակում: Այդ մահվան անխուսափելիությունն աներկբա ընդունել էր նաեւ Սերժ Սարգսյանը, ինչն էլ բերել էր նրան, որ Սարգսյանը փորձում էր գտնել դրա արձանագրման հնարավորինս սահուն անցման որեւէ մեխանիզմ, ինչն էլ Սահմանադրության փոփոխության եւ խորհրդարանական կառավարման մոդելի անցման կարեւոր շարժառիթներից մեկն էր:
Այն, որ Սարգսյանը ՀՀԿ հանդեպ մոտենում էր հենց այդ կանխավարկածով, պարզորոշ դրսեւորվում էր նրա միայնակ խաղի հանգամանքով, երբ մի շարք կարեւոր հարցերում Սերժ Սարգսյանը կայացնում էր որոշումներ, որոնց ՀՀԿ-ն ակնհայտորեն տեղեկանում էր ամենավերջին պահին՝ մինչ այդ հաճախ նույնիսկ մինչեւ վերջին պահը հայտնելով դրան հակառակ կարծիք: Սարգսյանը չէր վստահում ՀՀԿ-ին, որովհետեւ հնարավոր չէ վստահել քաղաքական մահվան ճանապարհին գտնվող ուժին: Որպես արձանագրման տարբերակ նա դիտարկում էր խորհրդարանական մոդելը, որը նախ կհաներ նախագահի ընտրության հարցը՝ ինչը լինելու էր ՀՀԿ-ին միացված շնչառության արհեստական ապարատ, եւ հետո ժամանակի ընթացքում իշխող համակարգի մտծողության եւ հոգեբանության ելակետերը փոխելու միջոցով գալ սեփականության պաշտպանության սահմանադրական համաձայնության եւ դնել քաղաքական ստատուս-քվոյի փոփոխության հիմք, նոր ուժերի միջոցով:
Այդ խնդրի լուծման գործում առանցքային դերակատարում պետք է ունենար Արմեն Սարգսյանը, որի թեկնածությունը Սարգսյանը ներկայացրեց նախագահի պաշտոնի համար, նրան տալով Հայաստանում քաղաքական դերակատարման հնարավորություն:
Այդ իմաստով, ի դեպ, ուշագրավ էր թավշյա հեղափոխությունից շաբաթներ անց նրա հանդիպումը երիտասարդների հետ եւ հետաքրքիր տողատակով խոստովանությունը, որ մտածում էր 7 տարի նախագահության մասին, բայց ամեն ինչ տեւեց մի քանի օր: Սարգսյանն անշուշտ նկատի ուներ Սերժ Սարգսյանի վարչապետությունից հրաժարականի օրն ընկած ժամանակահատվածը:
ՀՀԿ-ն կանգնած չէ քաղաքական մահվան կոճակը սեղմելու հեռանկարի առաջ: ՀՀԿ-ն ներկայում գուցե ունի քաղաքական հեռանկարների մասին մտածող անհատներ կամ խմբեր, բայց այդ միավորի գոյությունն ինքնին ընդամենը պայմանավորված է անցումային փուլով, որում գտնվում է Հայաստանը: Ընդ որում, անկախ այդ փուլի որեւէ ավարտական սցենարից, ՀՀԿ-ի քաղաքական վերակենդանացումն անհնար է, մի շարք հենց ներքին պատճառներով, որ կա նախորդ համակարգի շրջանակում եւ նոր դրսեւորումներ է ստացել նոր իրավիճակում:
Այդ իմաստով, ՀՀԿ քաղաքական հետմահու թերեւս ամենահուսալի երաշխավորը թավշյա հեղափոխության հաջողությունն է, որովհետեւ անհաջողության դեպքում, թեկուզ իբրեւ կանխավարկած, ավելի շատ ՀՀԿ-ն է ենթարկվելու «քաղաքական դիակապտության»:
Աղբյուր՝ lragir.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր