Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է, որը ես դիտում եմ խաղաղության գործոն          Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները       Ռուսաստանից դեպի Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, իսկ 5-ը՝ հետաձգվել    

20 օգոս 2025 17:58

Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ

Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետՀայաստանյան հանրությանը փորձում են մոլորեցնել, թե Արցախի հայության վերադարձի իրավունքից հրաժարումն, իբր, զուգաչափ արձագանք է գտել նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից, որն, իբր, հրաժարվել է, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» պահանջից կամ դա առաջ չի մղելու։  Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրականում նման որևէ ազդանշան չկա։ Ընդհակառակը՝ հենց նույն Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի ամենատխրահռչակ ռեսուրսներից մեկը բացահայտորեն խոստովանում է, որ դա ոչ միայն այդպես չէ, այլ նաև «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ։

Պատրանքներով և մոլորություններով ապրելը միգուցե հեշտ է, բայց դրանից մարտահրավերներով լեցուն իրականությունը չի փոխվում»,-գրել է  Ոսկանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր