Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

08 սեպ 2018 19:20

Հայաստանի հետ ոչ ոք չի կարող խոսել սպառնալիքների լեզվով. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորմանը հայտարարել է.
«Ես պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս: Մեզ շատ են հարցնում, թե արդյոք Արցախի հարցում Հայաստանը պատրաստ է փոխզիջումների: Ես հարկ եմ համարում ասել, որ առաջինը Ադրբեջանին պետք է հարցնել, թե արդյոք պատրաստ է փոխզիջումների, որովհետև այն իրավիճակում, երբ Ադրբեջանը անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Արցախի ու Հայաստանի հասցեին, որեւէ ձեւով ասել, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, դա կնշանակի թուլություն ի ցույց դնել: Մենք երբեք դա չենք անի: Հայաստանի հետ ոչ ոք չի կարող խոսել սպառնալիքների լեզվով, և մենք դա թույլ չենք տա:
Ինչ վերաբերում է մեր ապագա պատկերացումներին, ես նախկինում էլ ասել եմ, որ պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս»:
Նրա խոսքով, այդ ճանապարհը կարող է չլինել մեկ քայլանի, կարող է լինել 2-3 քայլանի, բայց ապագայի տեսլականը դա է միանշանակ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր