10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

10 սեպ 2018 21:30

Ուսուցչուհին, որը քնել էր հինգ աշակերտների հետ, հայտարարել է, որ իրեն ստիպել են սեքսով զբաղվել՝ շանտաժի միջոցով

Ուսուցչուհին, որը քնել էր հինգ աշակերտների հետ, հայտարարել է, որ իրեն ստիպել են սեքսով զբաղվել՝ շանտաժի միջոցովԱվստրալիացի 25–ամյա ուսուցչուհին, որն արդեն մեկ ու կես տարի է անցկացրել բանտում՝ աշակերտների հետ սեքսի համար, տեղի ունեցածում մեղադրել է հենց աշակերտներին։ Կնոջ խոսքերով՝ նրանք ստիպել են իրեն սեքսով զբաղվել՝ շանտաժի միջոցով,– հաղորդում է Daily Mail-ը։
Ավստրալիայի հեղինակավոր դպրոցներից մեկի ուսուցչուհին սեռական կապի մեջ էր մտել 15-17 տարեկան հինգ աշակերտների հետ։
Նա արդեն մեկ ու կես տարի է ինչ կրում է իր պատիժը բանտում։ Սակայն երեխաների ծնողները պահանջում են, որ դպոցը նույնպես պատասխանատվության ենթարկվի։
Հարավային Ուելսի դատարանում նախկին ուսուցչուհին խաչաձև հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ ինքնակամ քնել է միայն աշակերտներից մեկի հետ։ Այդ մասին իմացել են նրա ընկերները և սկսել են շանտաժի ենթարկել ուսուցչուհուն՝ սպառնալով պատմել բոլորին նրանց գաղտնի կապի մասին։ Արդյունքում նա ստիպված է եղել սեքսով զբաղվել բոլորի հետ, ովքեր գիտեին իր գաղտնիքը։ Բացի այդ, աշակերտներից մեկը նրան երկու անգամ բռնաբարել է։
Ուսուցչուհու խոսքերը հաստատվում են նամակագրությամբ, որն ընթերցվել է դատարանում։
Արդյունքում դատարանը ուսուցչուհուն դատապարտել է պայմանական երկու տարվա ազատազրկման։ Նշենք, որ մինչ այդ նրան մինչև 12 տարի ազատազրկում էր սպառնում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր