Կարեն Անդրեասյանի նշանակումը շահերի բախում է. խնդիրը միայն միջազգային հայցերը չեն. «Ժողովուրդ»          «Արցախ» բառը ջնջող իշխանությունն արցախցիների քվեների կարիքն ունի․«Հրապարակ»       Ավինյանը, մեդիային թիրախավորելով, իր կոռուպցիոն բնույթն է թաքցնում. «Ժողովուրդ»    

11 սեպ 2018 19:33

Արեգակնային «սուպերփոթորիկը» կջերմացնի Երկիրը․ գիտնականներ

Օվկեանոսային և մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային վարչությունը (NOAA) զգուշացնում է, որ արեգակի պսակում գոյացած հսկայական անցքը կարող է վերջին մի քանի տարվա ընթացքում արեգակի լուրջ սպառնալիքի կանխագուշակում լինել, հաղորդում է Science Alert-ը։
Լուրջ աղետների սպասել պետք չէ, սակայն տեխնիկայի և մոլորակի մեծ մասի բնակչության համար հետևանքներ, ամեն դեպքում, կլինեն։
Գիտնականների խոսքով՝ արեգակնային պսակի պլազմայի առավել խիտ և սառը հատվածները կարող են պատռվել՝ մեծ քանակությամբ իոնացված մասնկիներ արտազատելով։ Նշվում է, որ Արեգակի վրա գեոմագնիսային փոթորիկը կարող է սկսվել արդեն սեպտեմբերի 11-ին։
Գիտնականների կարծիքով՝ արեգակնային «սուպերփոթորիկը» որոշ շրջաններում կջերմացնի Երկիրը և արևոտ եղանակ կպարգևի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր