Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

11 սեպ 2018 21:00

Ձեր հարազատ հոգին՝ ըստ կենդանակերպի նշանի

Խոյ (մարտի 21-ից ապրիլի 19-ը)

Ակնհայտ է, որ դուք կհանդիպեք ձեր հոգու ընկերոջը, եթե ակտիվ կյանք վարեք: Դուք մշտապես զարգացող իրադարձությունների կիզակետում եք ու հաճախ նաեւ մասնակցություն եք ունենում: Եվ մինչ զբաղված կլինեք, հենց այդ պահին կհանդիպեք ձեր միակին: երկուսդ էլ կունենաք ընդհանուր բնավորության գծեր ու նպատակներ:
 
Ցուլ (ապրիլի 20-ից մայիսի 21-ը)
 
Դուք կհանդիպեք ձեր հոգու ընկերոջը որեւէ առեւտրի կենտրոնում կամ շուկայում: Դուք չափազանց ուշադիր մարդ եք ու սիրում եք ամեն բան մանրամասնորեն դիտարկել՝ նկատելով բոլոր դետալները: Հետեւաբար, հենց այն պահին, երբ դուք որեւէ ապրանք տնտղելիս կլինեք, ձեր աչքի առաջ կհայտնվի ձեր հարազատ հոգին: Կամ նա կգտնի ձեզ առաջինը:
 
Երկվորյակ (մայիսի 22-ից հունիսի 21-ը)
 
Ձեր միակը կհայտնվի մտերիմ ընկերոջ շնորհիվ: Դա շատ բնական է, որովհետեւ դուք սոցիալական մարդ եք, շատ շփվող եք: Սա յուրահատուկ է Երկվորյակներին: Դուք միշտ սիրում եք շփվել մարդկանց հետ: Եվ նրանք կարող են բոլորովին այլ բնավորություններ ունենալ ,բնույթով եւ արտաքին տեսքով լիովին տարբերվել ձեզնից: Ոչինչ չի կանգնեցնի ձեզ, եթե ցանկանում եք գտնել ձեր հարազատ հոգուն:
 
Խեցգետին (հունիսի 22-ից հուլիսի 22-ը)
 
Դուք հազվադեպ եք շփվում մարդկանց հետ, քանի որ դուք չեք կարող հաղթահարել հասարակական ճնշումը: Այնուամենայնիվ, ընտանիքը շատ կարեւոր է խեցգետինների համար: Եվ դուք միշտ զարգացնում եք այն հարաբերությունները, որ դուք ունեք: Հետեւաբար, հավանական է, որ դուք կհանդիպեք ձեր հոգու կեսին ընտանեկան որոշ միջոցառումների ժամանակ: Օրինակ, նա կարող է լինել ձեր ազգականի ընկերը:
 
Առյուծ (հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը)
 
Նոր տեխնոլոգիաների օգնությամբ կհանդիպեք ձեր կեսին: Սոցիալական ցանցերը եւ ինտերնետը ձեզ համար մեծ հնարավորություն են: Դրանք թույլ են տալիս ձեր մտքերը, հույզերն ու զգացմունքները լիովին արտահայտել միանգամից մի քանի հազար բաժանորդի համար:

Կույս (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 22-ը)
 
Դուք կարիերայի կողմնակից եք: Եվ դուք դեմ չէիք լինի գրասենյակում ապրել, եթե ստիպված լինեիք: Կույսը միշտ ընկղմվում է առօրեական հոգսերի ու աշխատանքի մեջ՝ մոռանալով ամեն բան: Դուք ինքներդ հասկանում եք, որ նման ճնշումը կարող է ձեզ ոչնչացնել: Եվ հենց դուք որոշեք հանգստանալ մարտկոցի վերալիցքավորման համար, ձեր հոգու կողակիցը անմիջապես կհայտնվի ձեր կյանքում: Ամեն դեպքում ամեն ինչ կախված է ձեզանից:
 
Կշեռք (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ը)
 
Ձեր հոբբի շնորհիվ կհանդիպեք ձեր հոգու ընկերոջը: Օրինակ, ձեզ դուր է գալիս մարզասրահ այցելել. դա միայն ժամանակի հարց է, դուք անպայման այնտեղ կհանդիխպեք ձեր կեսին: Պարզապես ուշադրություն դարձնեք այն ամենին, ինչ սիրում եք, եւ այդ մարդը վաղ թե ուշ կհայտնվի:
 
Կարիճ (հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 22-ը)
 
Կարիճները շատ լուրջ են իրենց աշխատանքում: Եվ սա նշանակում է, որ դուք պատրաստ եք լիովին եւ ամբողջովին նվիրել ձեզ այն գործին, որը դուք ցանկանում եք կատարել: Եվ դա բնութագրիչ հատկություն է, որը ձեզ հնարավորությունբ կտա գտնել ձեև զույգին: Երբ այդ մարդը տեսնի, թե որքան պատասխանատու եք ու որքան տարված եք ձեր աշխատանքով, նա կհասկանա, որ դուք վստահելի մարդ եք:

Աղեղնավոր (նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը)
 
Ակնհայտ է, որ դուք կգտնեք ձեր միակին ձեր արկածախնդրության շնորհիվ: Դուք ճանապարհորդ եք: Եվ, ամենայն հավանականությամբ, ձեր կեսը նույնպես սիրում է այս գործունեությունը: Դուք պարզապես չեք կարող ապրել ինչ-որ մեկի հետ, ով պատրաստ չէ տեղափոխվել ձեզ հետ որտեղ որ խելքը փչի: Այսպիսով, պարզապես շարունակեք հետեւել ձեր ապրելակերպին, եւ ձեր կյանքի ընկերը կգդտնի ձեզ այս աշխարհի քաղաքներից մեկում:

Այծեղջյուր (դեկտեմբերի 22-ից հունվարի 20-ը)
 
Կենդանակերպի բոլոր այլ նշանների նման, դուք իսկապես պատրաստ եք ընկղմվել ձեր աշխատանքի մեջ: Ինչպես Այծեղջյուրը, դուք շատ հավակնոտ եք, ինչը նշանակում է, որ ցանկանում եք ամենալավը: Այնուամենայնիվ, դրա պատճառով դուք անտեսում եք ձեր ռոմանտիկ կյանքը: Եվ միայն այն ժամանակ, երբ սկսեք հանգստանալ ու ինքներդ ձեզ ժամանակ տալ, դուք կգտնեք ձեզ հոգեհարազատ մարդուն:
 
Ջրհոս (հունվարի 21-ից փետրվարի 18-ը)
 
Դուք սիրում եք մտավոր խնդիրներին լուծում գտնել: Այդ իսկ պատճառով, այս հոբբի ընթացքում դուք կգտնեք ձեր կեսին: Գուցե դուք կծանոթանաք ինչ-որ դասընթացների ժամանակ: Կամ գուցե դուք հանդիպեք մի սրճարանում, քանի որ այդ մարդը նաեւ սիրում է կարդալ գրքեր հանգիստ մթնոլորտում: Ձեր հոբբին կնպաստի ձեր անձնական կյանքի կառուցմանը:
 
Ձկներ (փետրվարի 19-ից մարտի 20-ը)
 
Ամենայն հավանականությամբ, գեղարվեստական որեւէ ​​իրադարձության կամ միջոցառման ժամանակ կհանդիպեք ձեր սիրունբ: Քանի որ դուք պատկանում եք այս կենդանակերպի նշանին, սիրում եք ստեղծագործել: Դուք զգայուն եւ զգացմունքային եք, եւ դուք օգտագործում եք ձեր էներգիան `սնուցելու աշխարհը գեղեցկությամբ: Դուք միշտ ուղղում եք ձեր զգացմունքներն արվեստին: Ուստի, ձեզ համար, չպետք է զարմանալի լինի, որ ձեզ հոգեահարազատ մարդը կգտնի ձեզ հենց ձեր սիրած զբաղմունքի ընթացքում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր