11:50 - Ուր են գնում որպես գրավ վճարված գումարները         11:50 - Արդյոք 25 500 հազար դրամը ծայրահեղ աղքատության հարցը կարող է լուծել.Քանի՞ թոշակառու կօգտվի փոփոխությունից      11:32 - «Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին    

14 սեպ 2018 16:00

Ինչպես առանց դեղահաբերի իջեցնել զարկերակային ճնշումը

Ինչպես առանց դեղահաբերի իջեցնել զարկերակային ճնշումը16 շաբաթով կենսակերպի փոփոխությունը թույլ է տալիս իջեցնել ճնշումը եւ նվազեցնել հիպերտենզիայի դեմ պայքարի պատրաստուկների կարիքը: Այդ մասին ասված է Սրտի ամերիկյան ասոցիացիայի ուսումնասիրության մեջ: Դրա մամուլի տեղեկագիրը հրապարակված է EurekAlert պորտալում:
Սրտաբանները պարզել են, որ զարկերակային բարձր ճնշում ունեցող (սիստոլիկ՝ սնդիկի սյան 130-160 միլիմետր, դիաստոլիկ՝ 80-90) պացիենտները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն սննդակարգին եւ կանոնավոր կերպով սպորտով զբաղվելուն:
Հանձնարարականները վերաբերում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Գիտնականներն այս եզրակացությանն են եկել՝ գիտափորձ անցկացնելով ավելորդ քաշ եւ բարձր ճնշում ունեցող 40-ից մինչեւ 80 տարեկան 129 մարդկանց մասնակցությամբ:
Պատահականության սկզբունքով փորձարկվողներին բաժանել են երեք խմբի: Դրանցից յուրաքանչյուրի համար հետազոտողները մշակել են հատուկ 16-շաբաթյա ծրագիր: Առաջին կատեգորիայմոս հայտնված պացիենտները անցել են մրգերի, բանջարեղենի բարձր պարունակությամբ եւ կարմիր մսի, աղի ու քաղցրավենիքի ցածր պարունակությամբ սննդակարգի, ինչպես նաեւ շաբաթվա մեջ երեք անգամ սպորտով են զբաղվել՝ մարզիչների հետ: Երկրորդ խմբի անդամները սնվել են նույն ծրագրով, բայց չեն մարզվել, երրորդ խմբի անդամները չեն արել ոչ այս, ոչ այն: Ընդ որում՝ ոչ ոք դեղամիջոցներ չի ընդունել:
Արդյունքում պարզվել է, որ առաջին խմբի մասնակիցներին հաջողվել է զգալիորեն քաշ գցել (միջին հաշվով 8,6 կիլոգրամ) եւ իջեցնել զարկերակային ճնշումը՝ «վերինը»՝ 16 կետով, իսկ «ստորինը»՝ տասը կետով: Ընդ որում՝ գիտափորձին առաջին ծրագրով մասնակցած պացիենտների միայն 15 տոկոսն է դրանից հետո դեղորայքի կարիք ունեցել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր