Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

14 սեպ 2018 20:27

Վարչապետի օգնականի անունը հեռացվել է պաշտոնական կայքէջից

Վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր օգնականի նշանակումը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում: Արտառոցն այդ նշանակման մեջ այն էր, որ վարչապետի օգնական էր դարձել առաջին տիկնոջ` Աննա Հակոբյանի վարսավիր-ոճաբանը` Սոֆյա Նավասարդյանը:

Այսօր` նշանակումից ընդամենը մի քանի օր անց,  վարչապետ Նիկոլ Փաշինյա­նի պաշտոնական կայքէջի «Աշխատակազմ» բաժնում Սոֆյա Նավասարդյանի անունը նշված չէ, անգամ վարչապետի որոշումների բաժնից հեռացվել է նշանակման մասին որոշումը:
Թյուրիմացությո՞ւն է, թե՞ Նավասարդյանն այլևս վարչապետի օգնականը չէ` yerkir.am-ը փորձեց ճշտել անձամբ Սոֆյա Նավասարդյանից, ով ասաց, որ հարցազրույցներ և մեկնաբանություններ տալ չի ցանկանում: «Երբ կգա ժամանակը` կպատասխանեմ»,- նշեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր