«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

15 սեպ 2018 11:28

Փաշինյանը նաեւ ստանձնած իշխանությունը կորցնելու երկյուղ է ձեռք բերել, նա լավ գիտի, որ կան «կարմիր տեռոր» երազողներ

Փաշինյանը նաեւ ստանձնած իշխանությունը կորցնելու երկյուղ է ձեռք բերել,   նա լավ գիտի, որ կան «կարմիր տեռոր» երազողներԱռհասարակ այնպիսի տպավորություն է արմատավորվում, որ, ի լրումն ամենի, վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը նաեւ ստանձնած իշխանությունը կորցնելու երկյուղ է ձեռք բերել: Հազիվ մի չորսուկես ամիս է անցել, բայց նա արդեն ամեն «ծակուծուկում» կարծեցյալ հակահեղափոխականություն է տեսնում, այսինքն՝ իր կամ ինչպես սիրում է ասել՝ ժողովրդի իշխանությանը սպառնացող վտանգ: Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող մնացյալ բոլոր 11 ուժերին, այդ թվում՝ իր ընկեր ներկայացող, իր դաշնակից, իր գլխավորած կառավարության կազմում ընդգրկված կուսակցություններին հակահեղափոխական պիտակեց: Անխտի՛ր: Իրավիճակի նրբությունն այն է, որ նախկին իշխանությունը ներկայացնող ուժեր, կոնկրետ ՀՀԿ-ն, ընդհանրապես չեն մասնակցում ընտրություններին, որ գոնե խնդիրը խեղաթյուրեն, թե նախկիններին նկատի ուներ, այլ ոչ թե ընթացիկ ընտրապայքարում «Իմ քայլի» բոլոր մրցակիցներին: Ու ի՞նչ: Ո՞վ կամ քանի՞սը արձագանքեցին, թե՝ մի րոպե, ախր, ո՞նց, կամ բա էլ ինչպե՞ս եք այդ հակահեղափոխական կառավարությունը ղեկավարում, պարոն վարչապետ: Հրապարակներում հավաքվող կողմնակիցները, աջակիցները, բազմությունը հարցեր տալու համար չեն: Այն մի հիմնական գործառույթ ու դերակատարություն ունի՝ ոգեւորված, խանդավառված, բուռն ու համերաշխ հավանություն տալ այն ամենին, ինչ ասում է Փաշինյանը, կարեւոր չէ, թե ինչ է ասում: Ու տրվեց հավանությունը նաեւ սեպտեմբերի 11-ի նախընտրական հանդիպման բազմաթիվ մասնակիցների կողմից: Այսինքն, թե՝ հա, բա ի՜նչ, հակահեղափոխական են: Չէր կարող հավաքված բազմությունը խանդավառված «այո-ո-ո՜…» չձայնել: Իսկ չէր կարող, քանի որ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին, հենց ելույթի ընթացքում, կարգադրել էր երկու ժամում կարգուկանոն հաստատել, այն է՝ օլիգարխների կամ պարզապես ունեւոր-մեծահարուստների, այսպես ասած, «ախռանաները» զինաթափել, պառկեցնել ասֆալտներին եւ այլն: Ինչո՞ւ: Դե, որովհետեւ… գաղտնալսվել ու հրապարակվել էր ԱԱԾ տնօրենի խոսակցությունը ՀՔԾ պետի հետ: Իսկ Փաշինյանը, դեռ լրագրությամբ զբաղվելիս, շատ տարիներ առաջ մի անգամ ասել էր, թե այդ օլիգարխներն իրենց «հատուկ ծառայություններն» են ձեւավորել… Ոստիկանությունն էլ ոգեւորված սկսել է աջուձախ «պառկեցնել ասֆալտին»: Բայց այս դիտարկման տեսանկյունից էականն այն է, որ առանց ավելորդ հարցերի, հավաքված բազմությունը ու ոչ միայն հավաքվածները, միաձայն «այո՜…»-ներով ու բացականչություններով ողջունեցին վարչապետին: Նման քայլերի միջոցով, իհարկե, նրանց անձնական ու ընտանեկան բարեկեցության աստիճանը չի բարձրանա, կասկածելի է, թե՝ ավելի շատ աշխատավարձ կստանան կամ աշխատանք կգտնեն: Սակայն ոգեւորի՛չ է: Ինչպե՞ս կարող են չոգեւորվել, եթե տարիներ շարունակ, տասնամյակներով հենց այն են ցանկացել, որ էդ հարուստները, էդ թալանչիները (իսկ Հայաստանում, նրանց այդ ընկալման տիրույթում չկան կամ չեն կարող լինել ոչ թալանչի ունեւորներ) այսպես ասած՝ լաց լինեն, ունեզրկվեն, արտաքսվեն, գնդակահարվեն, կախաղան հանվեն, քառատվեն, պատժվեն ու ոչնչացվեն, մի խոսքով: «Սիրո եւ համերաշխության» խունացած շղարշի հետեւում միշտ էլ եղել է այդ պրոլետարական տրամադրությունը: Այն, որ ի՜նչ սեր ու համերաշխություն, ի՜նչ ոչ բռնի… դրանց բոլորին պետք է կախել ու գնդակահարել: Նրանց շարքում, ցավոք, քիչ չեն մարդիկ, որոնք մի տեսակ երազանքով են խոսում Ստալինի մասին, ու եթե մի քիչ էլ խոսեցնես, կարող է պարզվել, որ կոնկրետ իրենց ուզածը ասիական բռնապետ ունենալն է։ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, հրաշալի գիտե, որ կան նման տրամադրություններ, կան նման բոլշեւիկյան կամ ավելի շուտ՝ «կարմիր տեռոր» երազողներ: Շատ հնարավոր է, որ ինքն էլ այդ երազանքներին է տրվում ժամանակ առ ժամանակ, հատկապես երբ հրապարակում հավաքված բազմահազարանոց բազմություն է տեսնում: 
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր