Եկեք 12 թեկնածուներով, հավաքվենք, բանավիճենք.Հայկ Մարությանի պատասխանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Անդրադառնալով նախկին իշխանության հետ կապ ունեցող մարդկանց՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված լինելու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, Հայկ Մարությանն ասել է. «Միքայել Մինասյանի քեռու տղայի անունը Միքայել Հասրաթյան է, և մենք ցուցակում ունենք նույն անուն-ազգանունով մարդ, բայց լրիվ ուրիշ մարդ է: Ասացին Զորի Բալայանի բարեկամն է ցուցակում: Մեր տղաները Զորի Բալայանի որդու հետ են խոսել: Պարզվել է՝ մենք Բալայան ազգանունով մարդ ունենք, որը ոչ մի կապ չունի Զորի Բալայանի հետ, նրա տղան էլ հաստատել է: Այսինքն սա լրիվ ապատեղեկատվություն է»: