«3+3»-ը թուրքական պրոյեկտ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով.Հայաստանը որևէ լծակ չունի՝ ազդելու          Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ       Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ    

17 սեպ 2018 18:42

Թուրքիան վտանգում է Ռուսաստանի հետ ռազմական առճակատման գնալ

Թուրքիան վտանգում է Ռուսաստանի հետ ռազմական առճակատման գնալԻդլիբում Անկարայի համար ամեն ինչ չի գնում ըստ ծրագրվածի. իրավիճակի խաղաղ հանգուցալուծում չի կանխատեսվում: Սակայն Թուրքիան մտադիր չէ հանձնվել. նա ուժեղացնում է Սիրիայում ռազմական ներկայությունը և զինյալներին զենք է տրամադրում՝ գրում է Die Welt-ը:
Ռուսաստանի և Իրանի հետ Իդլիբի ճակատագրի վերաբերյալ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ Թուրքիան դուրս է եկել ոչնչով՝ կողմերը մերժել են հաշտության մասին Անկարայի առաջարկը:
«Սակայն Թուրքիան մտադիր չէ հանձնվել: Նա զինում է Իդլիբում գտնվող իր զորքերին և զենք է մատակարարում զինյալներին: Դա ապացուցում են համացանցում տեղ գտած տեսանյութերը և Reuters-ի հաղորդագրությունները: Մի՞թե Թուրքիան վտանգում է առճակատման գնալ սիրիական բանակի և դրանով իսկ՝ Ռուսաստանի հետ»,- գրում է հոդվածի հեղինակ Ալֆրեդ Հաքենբերգերը:
«Հարևան Սիրիան չափազանց մեծ նշանակություն ունի նախագահ Էրդողանի համար, որպեսզի վերջինս միջոցներ չգործադրի և հետևի, թե ինչպես են այնտեղ փոխվում ազդեցության ոլորտները: Երկրում 2011թ. քաղաքացիական պատերազմի հենց սկզբից թուրքական իշխանությունները աջակցում են Ասադի դեմ հանդես եկող ուժերին: Անկարան միլիոններ է ներդրել ընդդիմության մեջ»,-գրված է հոդվածում:
Տեղեկացվում է, որ ուրբաթ օրը Ստամբուլում տեղի կունենա Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպումը՝ նվիրված Իդլիբին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր