Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

18 սեպ 2018 18:40

Ի՞նչ կարող էր Թուրքիան խոստանալ Ռուսաստանին

Ռուսական Վզգլյադ թերթը գրում է, որ Իդլիբի հարցով Պուտին-Էրդողան համաձայնությունը Թուրքիայի օգտին էր: Թերթը հարց է տալիս, թե ինչ կարող էր Թուրքիան խոստանալ Ռուսաստանին այդ որոշման դիմաց եւ եզրակացնում է, որ ռուսական ապրանքների ներմուծման սահմանափակումները հանելուց բացի Թուրքիան կարող է թույլ չտալ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան:
Ուկրաինական եկեղեցին փորձում է անկախություն ստանալ Մոսկվայի պատրիարքից: Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը պատվիրակներ է ուղարկել Կիեւ, ովքեր պետք է սկսեն ավտոկեֆալիայի ընթացակարգը: Մոսկվայի պատրիարքությունը հայտարարել է Կոնստանդնուպոլսի պատրիարքության հետ հարաբերությունների մասնակի խզման մասին, որը համարվում է «առաջինը հավասարների մեջ»:
Սակայն  ինչպես Հայ առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարքությունը, այնպես էլ Ուղղափառ պատրիարքությունն իրավական առումով կախված են Թուրքիայի կառավարությունից: Ինչպես հայկական պատրիարքությունն արդեն երկար տարիներ չի կարողանում պատրիարք ընտրել առանց Թուրքիայի կառավարության թույլտվության, ուղղափառ պատրիարքը եւս չի կարող ոչ մի քայլ ձեռնարկել առանց Էրդողանի:
Գերմանական թերթերը գրում են, որ ուկրաինական եկեղեցու անջատումը ռուսականից կդառնա այսպես կոչված ռուսական աշխարհի ավարտը: Բայց ռուս վերլուծաբանները նկատում են, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ դատավոր է դառնում Թուրքիան, եւ այդ լծակի շնորհիվ կարող է լուծել նաեւ իր խնդիրները, օրինակ, Իդլիբում:
Կոնստանդնուպոլսի պատրիարքի կարգավիճակը որոշվել է 1923 թվականի Լոզանի պայմանագրով եւ դրա համաձայն՝ պատրիարքը համարվում է ընդամենն ուղղափառ համայնքի հովիվը:
Դժվար է ասել՝ արդյոք Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կապված է ուկրաինական եկեղեցու հետ, որովհետեւ պայմանավորվածությունից անմիջապես հետո ռուսական խոցված ինքնաթիռն իր ճշգրտումները մտցրեց իրավիճակում: Ռուս քաղաքական գործիչները դրանից հետո հայտարարեցին, որ Պուտինն ու Էրդողանը միայն պայմանավորվել են կանգնեցնել պատերազմը, բայց Իդլիբի հարցը մնում է եւ այն պետք է լուծել: Դա նշանակում է, որ հարկ է լինելու լուծել Թուրքիայի ներկա եւ նախկին տարածքների վրա իրավազորության հետ կապված հարցեր:
Աղբյուր՝ Lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր