Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից և նրա որդուց ու հանդիպման հրավիրել          ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին հրապարակային խոսքի շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն       Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ    

20 սեպ 2018 16:15

Տեսանյութ. Օր առաջ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ անկախ նրանից, թե քաղաքական ուժերը որքանով են պատրաստ

Տեսանյութ. Օր առաջ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ անկախ նրանից, թե քաղաքական ուժերը որքանով են պատրաստՀայացք մամուլի ակումբում Ժառանգություն կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը և Ժառանգություն կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ամփոփեցին քարոզարշավի ընթացքը:
 
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Երևանի ընտրակարգը սխալ է ընտրված. «Պետք է քաղաքացիների կողմից ուղղակի ընտրությամբ ընտրվի Երևանի քաղաքապետի և նաև ավագանու՝ որպես հակակշիռ որպես քաղաքի օրենսդիր մարմին»,-  նկատեց Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ  օր առաջ, ինչպես «Ժառանգություն»-ը նախկինում ասել է, պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ անկախ նրանից, թե քաղաքական ուժերը որքանով են պատրաստ: 
 
Այս համատեքստում նա դրական է գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե քաղաքացիները պետք է ձայն չտան այն ուժերին, ովքեր դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Ըստ էության, ակնհայտ է մի բան. եթե մենք չունենանք արտահերթ ԱԺ ընտրություններ, երկրում քաղաքական, ինչպես նաև օրենսդրական ճգնաժամը շարունակվելու է»: 
 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութերում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր