Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

22 սեպ 2018 11:29

Ինչու դատարանը որոշեց, որ Դոն Պիպոն այլևս վտանգ չի ներկայացնում քննությանը

Ինչու դատարանը որոշեց, որ Դոն Պիպոն այլևս վտանգ չի ներկայացնում քննությանը«Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը և կալանքը փոխարինել գրավով։ Արթուր Ասատրյանի փաստաբանի գնահատմամբ՝ 50 միլիոնը բավական մեծ գումար էր, վճարվել է Ասատրյանի հարազատների կողմից։

Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը երկրից կարող է բացակայել միայն վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ փաստաբանն ասաց, որ իրենք ի սկզբանե հայտարարել են, որ Ասատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկային:
«Արդեն բավականին ժամանակ է՝ մենք ասել ենք, որ չկան այդ հիմքերը կալանքի տակ պահելու: Ի վերջո, բավական ժամանակ էր անցել, քննչական գործողությունները մեծամասամբ կատարվել էին: Այսինքն՝ ֆորմալ առումով այն մտավախությունները, որոնք ուներ վարույթն իրականացնող մարմինը (որ դատարանը հարցաքննության ենթակա անձանց վրա ազդեցություն կարող է ունենալ), չէին կարող լինել, քանի որ այդ անձինք արդեն հարցաքննվել էին: Ինչևէ, այս փուլում դատարանը համարել է, որ գրավը բավարար երաշխիք է, ու ազատ է արձակել, իսկ գրավի չափը դատարանն է որոշել, մենք չենք առաջարկել»,- հայտնեց փաստաբան Գեղամ Հակոբյանը:
Արթուր Ասատրյանը իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց հնարավոր առևանգելու փաստի առթիվ քննվող քրեական գործով իր առանձնատանը, հարակից շինություններում կատարված խուզարկություններից հետո բերման էր ենթարկվել ու ձերբակալվել։
2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով՝ Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածին քաղաքի առանձնատանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, մասնավորապես՝ «ԱԿ-74» տեսակի 2 հատ ինքնաձիգ՝ լիցքավորված 56 փամփուշտներով, 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի 1 հատ ատրճանակ, 9 մմ տրամաչափի «ՊՄ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «ԱՊՍ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 10 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «Բերետտա» տեսակի 2 հատ ատրճանակ՝ լիցքավորված 34 փամփուշտներով, «Կոլտ» տեսակի թմբուկավոր 1 հատ ատրճանակ։
Արթուր Ասատրյանը բերման էր ենթարկվել ու ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Ըստ մեղադրանքի՝ Դոն Պիպոն առևանգել և երեք օր ապօրինի պահել է իր դեմ սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող երեք անձանց, որոնց ծեծի են ենթարկել՝ պահանջելով խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։ Նույն քրեական գործով ձերբակալվել էին ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:
2017 թվականի հունիսի 1-ին վերը նշված անձանց առևանգման դեպքի առթիվ հարուցվել էր նոր քրեական գործ։ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առևանգման փաստը հաստատող որոշակի տվյալներ, այդ թվում՝ առևանգվածներից մեկի բջջային հեռախոսում հայտնաբերվել էր տեսագրություն, որից երևում է, որ անազատության մեջ պահվող անձանցից առևանգողները սպառնալիքներ հնչեցնելով պահանջել են հայտնել սպանության պատվիրատուի անունը, ընդ որում՝ հարցադրումները կատարվել են Պիպո անունով հանդես եկող անձի կողմից։
Ի դեպ՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձի ժամանակ թիրախում է հայտնվել նաև քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը՝ Վստրեչի ապերը, որի նկատմամբ մահափորձեր մի քանի անգամ են եղել, այդ թվում՝ վերջինիս հոր հոգեհացի ժամանակ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ այդ ժամանակ թիրախում ոչ այնքան եղել է Արթուր Ասատրյանը, որքան Վստրեչի ապերը։ Սպանությունը նախապատրաստելու կասկածանքով կալանավորվել են Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը և ոմն Ղազախեցյան, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաև Զոհրաբ Ղումաշյանը, Արտակ Այվազյանը, սակայն հարցաքննության ժամանակ Արթուր Ասատրյանը ոչ մեկին չի ճանաչել։
1in.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր