Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև          Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես       Եթե Երևանը գտնում է, որ ԵՄ-ում ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, կարող է կատարել նման ընտրություն, բայց ոչ մեր հաշվին    

24 սեպ 2018 13:40

Որ ուժերը քանի մանդատ կունենան Երևանի ավագանիում

Որ ուժերը քանի մանդատ կունենան Երևանի ավագանիում  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է սեպտեմբերի 23-ին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Ընտրատեղամասերից ստացված հաշվարկի արդյունքներով՝ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 81,06 % (294109 ընտրող)։
Նրան հաջորդում է ԲՀԿ-ն է, որը ստացել է  25219 քվե կամ ձայների 6.95%-ը: Երրորդ հորիզոնականում է «Լույս» դաշինքը, որի օգտին քվեարկել է 4.99%-ը, կամ 18112 քաղաքացի:

Այսպիսով, «Իմ քայլը»-ը Երևանի ավագանիում կստանա 56 մանդատ, ԲՀԿ-ն՝ 5 մանդատ, «Լույս» դաշինքը՝ 4 մանդատ:
Նշենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է  370  323  քաղաքացի կամ ընտրողների 43.65 տոկոսը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր