Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

24 սեպ 2018 18:10

Վարչապետի համար պետք է միևնույն լինի, թե ով կլինի քաղաքապետը.Վահրամ Բաղդասարյան

Այս արդյունքը կարող էր նաև լինել շատ ավելի ընկալելի, ավելի ցայտուն, եթե անձամբ վարչապետի միջամտությունը չլիներ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և հավելեց. «Վարչապետի համար պետք է միևնույն լինի, թե ով կլինի քաղաքապետը, որովհետև ինքը բոլորի վարչապետն է: Ինձ թվում է՝ նույն արդյունքը նորից կապահովվեր, որովհետև բոլորը գիտեն, որ դա վարչապետի քաղաքական ուժն է, և նման վարչական ռեսուրսի մասին մասին երբ որ խոսում են, եթե երկրի առաջին դեմքով նման հայտարարություններ արվում են, քաղաքական տեսանկյունից մի փոքր ընկալելի չէր: Իսկ ինձ համար սպասելի էր այս արդյունքը, շատ նորմալ է, շնորհավորում եմ բոլորին: Ցանկալի կլիներ, որ այս ավագանիում տեսնեի մի քանի քաղաքական ուժերի»:
Ինչ վերաբերում է այն մտքին, որ այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից իրենց որակով, և այս անգամ երևանցիները կարողացան ազատորեն իրենց ընտրությունն անել, Բաղդասարյանը պատասխանեց. «Ցանկացած ընտրության ժամանակ նման կարծիք հայտնում են, 17 թվականի ընտրությունների մասին նույն կարծիքն է հնչել բոլորը քաղաքական ուժերի կողմից և միջազգային կառույցների կողմից»:
Հարցին՝ հանրապետականները մասնակցելո՞ւ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումներին, որոնց մասին հայտարարել էր վարչապետ Փաշինյանը, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Մենք ցանկացած քննարկման պատրաստ ենք, բայց մենք կքննարկենք Ընտրական օրենսգրքի հետ կապված, որովհետև մինչև ընտրություններ Ընտրական օրենսգիրքը պետք է բարելավենք, և ինձ թվում է, որ մենք ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան արտահերթ ընտրությունների մասին մտածելն է: Իսկ այժմ դեռ առաջարկ չենք ստացել քննարկումների»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր