«Ժողովուրդ».Փաշինյանը ԱԺ-ն ցրելու համար հնարավոր է խորհրդարանի վրա հասարակական ճնշում գործադրի՝1-2 շաբաթով շրջափակելով
![«Ժողովուրդ».Փաշինյանը ԱԺ-ն ցրելու համար հնարավոր է խորհրդարանի վրա հասարակական ճնշում գործադրի՝1-2 շաբաթով շրջափակելով «Ժողովուրդ».Փաշինյանը ԱԺ-ն ցրելու համար հնարավոր է խորհրդարանի վրա հասարակական ճնշում գործադրի՝1-2 շաբաթով շրջափակելով](https://hayacq.com/uploads/posts/2018-09/medium/1537852623_142337.jpg)
Ինչպես հայտնի է, նա ԱՄՆ այցի ժամանակ ասել է` Երեւան վերադառնալուն պես բանակցությունների կհրավիրի բոլոր խորհրդարանական ուժերին, այդ թվում՝ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին նրանց հետ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը եւ պայմանները:
ՀՀԿ-ականներն, իհարկե, կփորձեն դիմադրել, նույնիսկ երեկ այդ մասին որոշակի ակնարկներ էին հնչեցնում, սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, չի բացառվում, որ առաջիկայում, երբ Փաշինյանը ձեռնամուխ լինի արտահերթ ընտրությունների անցկացման, այդ քայլին գնա հասարակական ճնշման ներքո:
Մասնավորապես, հավանական է, որ բանը հասնի ԱԺ-ն մեկ-երկու շաբաթով շրջափակելուն եւ այդպես խորհրդարանի վրա հասարակական ճնշում գործադրելուն: Ի դեպ, այս պրակտիկան եղել է նաեւ Ղարաբաղյան շարժման օրերին, հատկապես 89-90 թվականներին, երբ մարդիկ օրերով շրջափակում էին Գերագույն խորհրդի շենքը` ստիպելով քննարկել համապատասխան հարցեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում