Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է          Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու «Թրամփի ուղու» հնարավոր միացման տարբերակները       Բանակցությունների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, Թրամփը դիմել է Պուտինին՝ խնդրելով մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Կիևին հարվшծներ հասցնելուց    

25 սեպ 2018 20:35

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը մարդկանց կրկին փողոց կհանի. տեսանյութ

Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, երբ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 81 տոկոս քվե, ստիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոսել ԱԺ-ն ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ինչպես հայտնի է, նա ԱՄՆ այցի ժամանակ ասել է` Երեւան վերադառնալուն պես բանակցությունների կհրավիրի բոլոր խորհրդարանական ուժերին, այդ թվում՝ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին նրանց հետ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը եւ պայմանները:
ՀՀԿ-ականներն, իհարկե, կփորձեն դիմադրել, նույնիսկ երեկ այդ մասին որոշակի ակնարկներ էին հնչեցնում, սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, չի բացառվում, որ առաջիկայում, երբ Փաշինյանը ձեռնամուխ լինի արտահերթ ընտրությունների անցկացման, այդ քայլին գնա հասարակական ճնշման ներքո: Մասնավորապես, հավանական է, որ բանը հասնի ԱԺ-ն մեկ-երկու շաբաթով շրջափակելուն եւ այդպես խորհրդարանի վրա հասարակական ճնշում գործադրելուն: Ի դեպ, այս պրակտիկան եղել է նաեւ Ղարաբաղյան շարժման օրերին, հատկապես 89-90 թվականներին, երբ մարդիկ օրերով շրջափակում էին Գերագույն խորհրդի շենքը` ստիպելով քննարկել համապատասխան հարցեր»: Մանրամասները`  տեսանյութում: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր