Փաշինյանը եկավ, սադրեց խառնաշփոթ, հրմշտոց, իր թիկնապահներից մեկը բռունցքները թափահարեց, հարվածեց.«Փաստ»          Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»       Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

25 սեպ 2018 12:39

Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռներըԱդրբեջանի ղեկավարությունը հերթական սպառնալից հաղորդագրությունն է ուղարկել: Մասնավորապես, նրանք սպառնացել են կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները: Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունում: Հայտարարությունում նրանք նշում են, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը «հերթական սադրիչ գործողություններն է ձեռնարկել» և դա համարում են Լեռնային Ղարաբաղում ռազմական ավիացիայի ներգրավմամբ ուսումնական թռիչքներ իրականացնելու վերաբերյալ տեղեկությունը:
«Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի ցանկացած օդային փոխադրամիջոց, որը կփորձի մոտենալ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների առաջատար դիրքերին, անմիջապես կչեզոքացվի: Հնարավոր կորուստների համար ամբողջ պատասխանատվությունը կկրի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշված է այդ հայտարարությունում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր