Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

26 սեպ 2018 16:30

Իրավաբանը բռնաբարությունը համարել է ազգային պարտք

Եգիպտացի իսլամիստ փաստաբան Նաբի ալ-Վահշը կրկին հայտնվել է սկանդալի կիզակետում իր կողմից հնչեցված հայտարարությունների պատճառով: Այս անգամ, ելույթ ունենալով մարմնավաճառության դեմ պայքարին նվիրված հաղորդման ժամանակ, փաստաբանը Al-Asima հեռուստատեսության եթերում իր զայրույթն է հայտնել աղջիկների ժամանակակից հագուկապի առնչությամբ՝ նշելով որ այժմ աղջիկները բավարար չափով համեստ չեն հագնվում:
«Եթե աղջիկն իրեն ցուցադրում է, ապա նրա հանդեպ ոտնձգություն կատարելը հայրենասիրական պարտք է, բռնաբարելը` ազգային պարտք»,- ասել է իսլամիստ փաստաբանը:
Եգիպտացի կանանց խորհուրդը հաղորդել է, որ մտադիր է բողոք ներկայացնել իրավաբանի և հեռուստատեսության դեմ: Խորհուրդը նաև հորդորել է զերծ մնալ այնպիսի մեկնաբանների հրավիրելուց, ովքեր կանանց հանդեպ բռնություն են քարոզում:
Վերջերս անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, Կահիրեում կանայք ամենից հաճախ են ենթարկվում սեքսուալ ոտնձգությունների: Եգիպտուհիների 83%-ը խոստովանել է, որ բռնության զոհ է դարձել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր