Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

27 սեպ 2018 18:50

Մենք բոլորս էլ երկխոսության կողմնակից ենք, բայց երկխոսության գնալ չի նշանակում, ընդունել այն առաջարկները որոնք անում է վարչապետը. Շարմազանով (տեսանյութ)

Ազգային ժողովը երկրի օրենսդիր մարմինն է և վարչապետն է հաշվետու օրենսդիր մարմնին, ոչ թե հակառակը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պետք է բանակցություններ սկսի քաղաքական ուժերի հետ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով:
Նրա խոսքով, այդ հարցում ՀՀԿ-ում տարբեր կարծիքներ չկան. ««Մենք բոլորս էլ երկխոսության կողմնակից ենք, բայց երկխոսության գնալ չի նշանակում, որ պատրաստ ենք ընդունել այն առաջարկները կամ պնդումները, որոնք անում է կառավարությունն ու վարչապետը:
Այս խորհրդարանն ընտրվել է օրինական, որն ըստ Սահմանադրության աշխատելու ժամկետ ունի մինչև 2022 թվականը: Պետք է պահպանել այդ ժամկետը և գնալ այդ ուղղությամբ»,-ասաց Շարմազանովը:
Նա նկատեց, որ բոլոր այն պնդումները, թե Հայկ Մարությանը 80 տոկոս հավաքեց, և դրանով Փաշինյանին վստահության քվե տվեցին, դա, որևէ քննադատության չի դիմանում:
«Ի՞նչ է նշանակում ՏԻՄ ընտրությունները սարքել արտահերթ ընտրությունների օրակարգ: Հարց՝ խորհրդարանն օրինակա՞ն է ընտրվել, թե ոչ: Կան միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացություններ, որոնք առանց բացառության բոլորն ընդունել են ընտրությունների արդյունքները: Այսինքն ձևավորվել է պետական ինստիտուտ, որը Սահմանադրությամբ բացառիկ իրավունք ունի օրենսդրական գործունեություն ծավալելու և որևէ մեկը չի կարող սահմանափակել այդ իրավունքը: Երկրորդ, ինչ է նշանակում՝ իրավիճակ է փոխվել:
Այսինքն եթե յուրաքանչյուր 6 ամիսը մեկ իրավիճակ փոխվի, մենք պետք է արձակենք խորհրդարանն ու նոր խորհրդարան ընտրե՞նք: Եթե այդպես է, մեզ պետք չի խորհրդարան, եկեք ընտրենք միապետ կամ դիկտատոր, կամ ավտորիտար ռեժիմի պայծառ ներկայացուցիչ, գա կանգնի հրապարակում, դիրեկտիվները հռչակի Ռոբեսպիերի նման ու գնա: Այդ դեպքում ոչ օրենսդիր մարմին է պետք, ոչ կառավարություն է պետք, ոչ դատական իշխանություն է պետք, ոչ ազատ մամուլ է պետք: Մենք մեղավոր չենք, որ դուք մեկ տարի առաջ, ինչպես պարոն վարչապետն է ասում, ունեն ընդամենը 4 պատգամավոր:
Դուք եք ընդունել ընտրության արդյունքները, դրանք բոլորի համար ընդունելի են»,-ընդգծեց Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր