Դավիթն ասաց՝ ինձ ուր են տանելու, դպրոցը կավարտեմ, պատասխան չունեի          «Mercedes»-ը բախվել է ծառին, քարերին, հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց       Տեսանյութ․Աֆղանստանում ջրհեղեղների և սողանքների պատճառով առնվազն 42 մարդ է զոհվել    

28 սեպ 2018 16:47

Ֆազի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Քրեական հեղինակություն Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգորի Գրիգորյանը, 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարվել է: Միաժամանակ նրա պաշտպանը գրավի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը կրկին բավարարվել է, և դատարանը Գրիգորյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառել գրավը:

Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայր՝ Գրիգոր Գրիգորյանը ձերբակալվել է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու կասկածանքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր