«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է          Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ       Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը    

28 սեպ 2018 17:38

Ինչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը` Քոչարյանի դատի տալու շուրջ

Հայտնի է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Միեւնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի որդին էլ` Սեդրակը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Վերջինս, հարցին ի պատասխան, թե ինչ կարող է ասել այդ առիթվ, կարճ պատասխանել էր. «Ես միայն կժպտամ»։
Իսկ ահա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առհասարակ չի ցանկանում անդրադառնալ այդ փաստին: Մասնավորապես, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից հետաքրքրվեց` ինչ դիրքորոշում ունի վարչապետն այս հարցի առնչությամբ, որին ի պատասխան` Եղոյանը նշեց. «Դա չեմ մեկնաբանում»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր