Սեպտեմբերի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում, 4 հոգի վիրավորվել է       Այս պատվերը գալիս է 2018-ից, երբ Փաշինյանն ուզեց գլխավորեմ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, հակառակն՝ արեցինք    

28 սեպ 2018 20:30

Ամուսնուն դավաճանող կինը սիրեկանի հետ տաքսի է պատվիրել, վարորդը, պարզվել է, ամուսինն է

Ամուսնուն դավաճանող կինը սիրեկանի հետ տաքսի է պատվիրել, վարորդը, պարզվել է, ամուսինն էԿոլումբիայում կինը և նրա սիրեկանը հյուրանոց գնալու համար տաքսի են պատվիրել, իսկ մեքենայի վարորդը, պարզվել է, կնոջ ամուսինն է եղել՝ գրում է El Espectador-ը։
Յեմի անունով կինը և նրա սիրեկանը՝ Հեսուսը, իրենց սիրավեպը թաքցրել են մոտ 1 տարի՝ մինչև այն պահը, երբ կնոջ ամուսինը անսպասելիորեն բացահայտել է նրանց կապը։ Կինը չի իմացել, որ իր ամուսինը որպես լրացուցիչ գործ տաքսի է վարում՝ օգտագործելով Uber-ում Լեոնարդո անունով ընկերոջ հաշիվը և ավտոմեքենան։ Մինչև տաքսու ժամանելը սիրեկանները մանրամասն ուսումնասիրել են Լեոնարդոյի հաշիվը և համոզվել, որ իրենցից ոչ մեկը ծանոթ չէ նրան։
Ամուսինները միմյանց ճանաչել են այն ժամանակ, երբ կինը և նրա սիրեկանը տաքսի են նստել։ Հետագա իրադարձությունների մասին վարկածները տարբերվում են միմյանցից։ Ոմանք գրում են, որ զույգին հաջողվել է փախչել մոլեգնած ամուսնուց, իսկ մյուսները պնդում են, որ Յեմին և նրա ամուսինը դուրս են եկել ավտոմեքենայից և ուժեղ վիճաբանել։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր