Ադրբեջանում հորդառատ անձրևների պատճառով հեղեղներ են, մի քանի բնակավայրերում սկսվել է տարհանում          Վաղը Մոսկվայում կհանդիպեն ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները       Խամենեին «Հեզբոլլահ»-ի ղեկավարին նշանակել է Լիբանանում իր ներկայացուցիչ    

29 սեպ 2018 17:35

Հայտնի է ավելորդ քաշ հավաքելու գլխավոր պատճառը

Գիտնականներն ապացուցել են, որ քաշ հավաքելուն ավելի շատ նպաստում է յուղային սնունդը, քան քաղցրը: Այս մասին հայտնել են Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները, հաղորդում է The New York Times-ը:
Երեք ամիս շարունակ 29 տարբեր դիետաների միջոցով մկների օգնությամբ իրականացված գիտափորձից հետո կենդանիների ուղեղում որոշ գեների փոփոխություններ են տեղի ունեցել՝ պարգևի ընկալման հետ կապված: Յուղային սնունդը նրանց երջանիկ էր դարձնում: Իսկ այդպիսի ուտեստները հանգեցրել են ավելորդ քաշ հավաքելուն:
Այլևս ոչ մի սննդակարգ, ներառյալ՝ միայն քաղցրեղենը, քաշի կամ գեների զգալի փոփոխության չի հանգցրել:
Նշվում է նաև, որ դիտայի ժամանակ գիրացած մկները մյուսներից ավելի քիչ մթերքներ են կերել:
Հետազոտողների կարծիքով՝ ճարպոտ ուտեստները խթանել և փոփոխել են ուղեղի հատվածները, որի շնորհիվ մկներն այդպիսի ուտելիք էին ցանկանում՝անտեսելով բավարար չափի էներգիա ունենալու օրգանզիմի ազդանշանները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր