Ռուսաստանաբնակ հայ գործարարներին վստահություն չի ներշնչել Տույի և Ավոյի ներկայությունը
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը դեռևս ամիսներ առաջ վստահեցնում էր, որ սեպտեմբերին սպասվում է տավուշցի ռուսաստանաբնակ հայերի այցը, ովքեր ներդրումներ
կիրականացնեն հայրենի Տավուշում: Բայց
ինչպես հայտնի է տեղի ունեցած համաժողովի արդյունքները գոհացուցիչ
չեն եղել, քանի-որ ներկաներից հաշված մարդիկ են ներդրումային առաջարկներ
արել: Ներկա գործարարներին անհանգստացրել է մի շարք հարցեր, սակայն առաջնայինը մնացել է հարկային քաղաքականությունը, թե ո՞ր ոլորտներում կարող են կատարել ներդրումներ և որքա՞ն կլինի հարկերը:
Ըստ Hayacq.com-ի տեղեկությունների գործարար շրջանակի հանդիպմանը ներկա է լինում նաև Արթուր Ղազարյանը (Քանաքեռցի
Տույ) մականվամբ քրական հեղինակությունը, ով նախկինում ակտիվ մասնակցություն է ունեցել
իր հայրենի Բերդի տարածաշրջանում տեղի ունեցող ընտրություններին: Նախորդ տարի Բերդի
խոշորացված համայնքապետի ընտրությունների ժամանակ սատարել է հանրապետական՝ «Արծվանիկ»
անտառտնտեսության ղեկավար Ավետիք Ադամայնին, ում անունը նույնպես կապված է տարբեր աղմկահարույց
քրեական պատմությունների հետ: Ավետիք Ադամայնը չնայած տարբեր մանևերների չկարողացավ հաղթահարել ընտրապայքարը և պարտություն կրեց: Իսկ ընտրապայքարից հետո շատ չանցած նրա անտառտնտեսությունում անցկացված ստուգումների արդյունքում՝ 7 տեղամասերից միայն մեկում բացահայտվել էր շուրջ 100.000 իսկ մյուսում ՝ Գանձաքար-Իծաքար տեղամասում էլ շուրջ
70.000 ապօրինի ծառահատումներ:
Այժմ էլ որպես գործարար է հանդես գալիս, Ադամյանի ընկեր Տույը և գործող իշխանությունների կողքին
կանգնելով իրեն աջակցությունը հայտնում: Դրսի գործարարներից շատերը հիասթափվել են այդ հանդիպումից, քանի որ չեն վստահում նրանց: