Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

01 հոկ 2018 16:14

Տեսանյութ. Մինչ հեղափոխությունը եվրոպահայ երիտասարդների մոտ անտարբերություն կար, մարդիկ հեռվանում էին Հայաստանից

Տեսանյութ. Մինչ հեղափոխությունը եվրոպահայ երիտասարդների մոտ անտարբերություն կար, մարդիկ հեռվանում էին ՀայաստանիցՀայացք մամուլի ակումբում Եվրոպայի հայերի համագումարի (Assembly of Armenians of Europe) նախագահ Կարո Հակոբյանը խոսեց Հայաստան –Սփյուռք կապերի ամրապնդման, «Նոր Հայաստան-Նոր Սփյուռք» հեռանկարի և թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում փոփոխությունները Սփյուռքի վրա:
 
Կարո Հակոբյանը նշեց, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների որակական փոփոխությունների համար ստեղծվել են ամենալավ հնարավորությունները. «Այսքան տարիներից հետո հասել է մի ժամանակաշրջան, երբ կարիք կա վերանայելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, և դնելու հիմքի վրա, որը կծառայի ընդհանուր շահերին։ Հեղափոխությունն առիթ եղավ, որ Սփյուռքն արթնանա թմբիրից։ Մինչ հեղափոխությունը՝ եվրոպահայ երիտասարդների մոտ անտարբերություն կար, մարդիկ հեռվանում էին Հայաստանից, իսկ այսօր պատնեշներ չկան»,- ասաց նա։
 
Կարո Հակոբյանի խոսքով, իրենց կազմակերպությունը շարժման հենց սկզբից ուղղակիորեն հետաքրքրություն է ցուցաբերել ներհայաստանյան  իրադարձություններին, ուղղակի կամ անուղղակի նպաստ ունեցել գործողությունների մեջ։
 Նա նաև կարևորեց, որ Սփյուռքի նախարարությունը կարողանա ռեալիզացնել սփյուռքի ներուժը. «Սփյուռքն այսօր նման է մի գործարանի, որն աշխարհում ունի իր մասնաճյուղերը, 5-7միլիոն անդամ, սակայն չկա կորիզ, որը գործի կդնի այս համակարգը։ Սփյուռքը նման է գործարանի, որը կիսատ-պռատ, անջատ-անջատ է աշխատում։ Մենք ուզում ենք գտնել մի ձև, որ այս հսկայական գործարանը համադրի իր ուժերն ու ավելի համախմբված աշխատանք կատարի։ Հուսով ենք, որ զարթոնքը կշարունակվի և կտա իր արդյունքները»,- ասաց Կարո Հակոբյանը՝ հավելելով, որ այժմ օգտագործվում է սփյուռքի ներուժի մի փոքր մասը միայն։
Անդրադառնալով սփյուռքահայերի կողմից հայրենիքում ներդրումների հարցին՝ բանախոսը նշեց, որ ներդրումներ կարելի է ակնկալել ոչ միայն մեծահարուստ, այլև համեմատաբար փոքր միջոցներ ունեցող սփյուռքահայրի կողմից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր