«Նրանից ավելի շատ եմ պահանջելու, կապ չունի, որ իմ փեսան է», Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր          Խմած վարորդը «Ford Explorer»-ով բախվել է կայանված «Opel Zafira»-ին, որն էլ մխրճվել է մթերային խանութի մեջ       Պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ, երեք ամսում ավելացել է 4.4%-ով    

21 նոյ 2018 17:40

Հեղափոխությունը Սփյուռք չի՞ հասել

Հեղափոխությունը Սփյուռք չի՞ հասել«Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնի ընթացքում՝ մոյեմբերի 14-18-ը, Եվրոպայի հայությունը հանգանակել է, ընդհանուր առմամբ, 1 մլն 242 հազար 460 եվրո:
Մարաթոնն ընդգրկել է Ֆրանսիան, Շվեյցարիան, Գերմանիան, Հունաստանը։ Այստեղ ուշագրավն այն է, որ թեև հավաքագրումը մի փոքր ավելի է 2017 թվականից (1 մլն 230 հազար եվրո), բայց քիչ է նախորդ տարիներին հավաքագրվածից։ 2016-ին հանգանակվել էր 1.3 միլիոն եվրո, 2015-ին՝ 1.3 միլիոնից մի փոքր ավելի։
Հավելենք, որ թիվը դեռ միայն խոստման մասին է, ոչ թե վերջնական հավաքագրման։
Հայաստանում ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո բազմիցս նշվել է, որ Սփյուռքը պատրաստ կանգնած է բոլոր ոլորտներում ներդրում կատարելու համար։ Հեռախոսամարաթոնի լոգոն էլ փոխել էին ու ավելացրել «Նոր Հայաստան»-ը։
«Հեռախոսամարաթոն-2018-ի» գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին:
Եվ ուրեմն ինչո՞ւ Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ իրենց մեծ համակրանքը մեր սփյուռքահայ քույրերն ու եղբայրները ի ցույց չեն դնում՝ ներդրում անելով պետականաշինության գործում։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր