Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

02 հոկ 2018 14:26

Կառավարության ներկայացուցիչները պետք է ներկա գտնվեն ԱԺ քննարկմանը՝ նույնիսկ եթե կառավարության եզրակացությունը դրական է

Առաջին ընթերցման ռեժիմում նախագծում ներկայացված էր կարգավորում, համաձայն որի՝ կառավարության ներկայացուցիչները հարակից զեկուցմամբ հանդես գալու դեպքում պետք է ներկա գտնվեն ԱԺ քննարկմանը՝ նույնիսկ եթե կառավարության եզրակացությունը դրական է։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ–ում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, ԱԺ ՀՀկ–ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դա նրանց համար իմպերատիվ չէր, ԱԺ կանոնակարգ օրենքում նշված էր «կարող են» ձեւակերպումը։
 Նրա խոսքով՝ պատգամավորները կարող են հարցեր ունենալ կառավարության ներկայացուցիչներին եւ այդ հարցերը ուղղել կառավարության ներկայացուցիչներին, որոնց վերջիններս պարտավոր են պատասխանել։
Միաժամանակ, Հովհաննիսյանը հավելեց, որ օրինագիծը լրացվել է։ Այսպես, եթե պաշտոնատար անձը հանկարծ ազատվի զբաղեցրած պաշտոնից, Աժ քննիչ հանձնաժողովը առանց դժվարության կարող է հրավիրել նիստին նաեւ զբաղեցրած պաշտոնից ազատված անձին։ Մասնավորապես, նախատեսվում է ավելացնել դրույթ հետեւյալ բովանդակությամբ. «Հանձնաժողովի նիստին ներկայանալու եւ բացատրություններ տալու, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաեւ նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու հրավերը ստացվել է մինչ պաշտոնից ազատվելը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր